Շրի Լանկայի ափերի մոտ սինգապուրյան բեռնարկղանավ է այրվում վտանգավոր բեռով. Mirror
Շրի Լանկայի ջրերում՝ Կոլոմբոյից 14 մղոն հեռավորության վրա, շարունակվում է հրդեհը սինգապուրյան դրոշի ներքո նավարկող X-Press Pearl բեռնարկղանավում, որը բռնկել է մայիսի 20-ին: Նավում կա 1486 բեռնարկղ, այդ թվում 25 տննա ազոտային թթվով, պլաստմասսայով եւ քիմիկատներով անոթներ։
Ինչպես մայիսի 27-ին հայտել է Daily Mirror թերթը, նավում այժմ կրակը փորձում են տեղափակել Հնդկաստանի ափամերձ պահապնության երեք նավեր, Շրի Լանկայի ռազմածովային ուժերի մեկ նավ եւ մի քանի մասնավոր նավեր: Ուղղաթիռից X-Press Pearl-ի վրա են նետվում հակահրդեհային նյութեր: Մարման գործում կիրառվում է հատուկ տեխնիկա, որը մայիսի 26-ին հասցվել է Եվրոպայից:
Հրդեհի պատճառով իշխանությունները տեղացի ձկնորսներին խորհուրդ չեն տվել դուրս գալ ծով: Բեռնարկղանավը պատկանում է X-Press Feeders ընկերությանը՝ ընդհանուր նշանակության բեռների՝ աշխարհի խոշորագույն ծովային փոխադրողներից մեկին: X-Press Pear-ի անձնակազմը՝ բաղկացած 25 հոգուց, որոնց թվում Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ, տարահանվել է: Daily Mirror-ի տվյալնեով՝ երկու ծովայիններ հոսպիտալացվել են: Բեռնարկղանավում հրդեհը բռնկել է մայիսի 20-ին:
Չնայած իշանությունների պնդումներին, թե կրակը հսկողության տակ է վերցվել մեկ օր անց, նավում հրդեհը սաստկացել է ուժգին քամու պատճաով: X-Press Pear նավում տեղի է ունեցել պայթյուն, դրա հենամարմինը ճեղքվել է: Շրի Լանկայի Ծովային միջավայրի պաշտպանության վարչության ներկայացուցիչները չեն բացառել այրվող բեռնարկղանավից նավթի տարածումը եւ քիմիական նյութերի նետումը ջուր, ինչը կարող է հանգեցնել Նեգոմբոյի լողափերի աղտոտման, որը գտնվում է Կոլոմբոյից 40 կիլոմետր դեպի հյուսիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: