Բաժիններ՝

Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել իր երկու կանանց սկանդալային կռվի ժամանկ

Եգիպտոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը հայտնվել է ընտանեկան լուրջ սկանդալի կենտրոնում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ 59-ամյա մասնագետը կորցրել է գիտակցությունը երկու կանանց միջև ծագած թեժ կոնֆլիկտից հետո, որոնք երկուսն էլ իրենց համարում են նրա օրինական կինը։

Վեճը վերածվել է այնպիսի բախման, որ անհրաժեշտություն է առաջացել դեպքի վայր կանչել ոստիկանություն։ Իրավապահները միջամտել են իրավիճակին և բերման ենթարկել կոնֆլիկտի երկու մասնակիցներին։ Ինքը՝ Հասանը, ականատես լինելով կատարվածին, չի դիմացել հոգեբանական ճնշմանն ու սթրեսից ուշագնաց է եղել։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպից անմիջապես հետո մարզչին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, և այժմ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս իրադարձությունը մեծ հնչեղություն է ստացել Եգիպտոսում, քանի որ Հասանը ղեկավարում է աֆրիկյան ֆուտբոլի ամենաճանաչված հավաքականներից մեկը։

Միջադեպի ֆոնին մամուլի հատուկ ուշադրությանն է արժանացել մարզչի անձնական կյանքը։ Հասանը Հուդա Էլ Գորբավիի հետ ամուսնացել է դեռևս 1994 թվականին, և զույգն ունի չորս երեխա։ Թեև տարիների ընթացքում նրանց հարաբերությունները բարդ փուլեր ու ժամանակավոր բաժանումներ են ապրել, մասնագետը բազմիցս ընդգծել է, որ հենց Հուդան է մնում իր օրինական կինը։

Ավելի ուշ Հասանի կյանքում հայտնվել է Դանա Ադամը։ Նրանց միությունը ևս բազմիցս դարձել է եգիպտական մամուլի քննարկման առարկա՝ կապված տարբեր իրավական վեճերի հետ։

Ներկայումս իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել աղմկահարույց կոնֆլիկտի բոլոր հանգամանքները։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31