Փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ․ ի՞նչ են պատրաստվում անել դեղձի մեթերումից դժգոհող արմավիրցիները
Հույս ունեինք, որ ֆուռերը 150 դրամով կտանեն, բայց մնաց նույնը՝ 100 դրամ․ Արմավիրի մարզպետի հետ հանդիպումից հետո ասացին Խանջյան և Հացիկ գյուղերի՝ ճանապարհ փակած բանկիչները։ Այս մասին գրում է ABC Media-ն։
«Չիր արտադրողները եկան, իրենց հարցերը լուծեցին, գնացին։ Մեր հարցերը էդպես էլ առանց պատասխան մնացին։ Փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ, տներով ուղարկեցին»,- ասաց այգեգործներից մեկը։
Մեկ այլ գյուղացի էլ ավելացրեց, որ մարզպետի հետ հանդիպումը ոչինչ էլ չի տվել։ «Նա մեզ գին չասաց, ո՞նց կարող ենք ասել, թե հանդիպումը բավարարեց մեր սպասելիքները»,- նշեց տղամարդը։
Թեև հավաքվածները դադարեցրին ակցիան, ու ճանապարհը բացեց, բայց ընդգծեցին՝ եթե հարցը լուծում չստանա, ապրանքի համար էլ նորմալ գին չսահմանվի, ճանապարհը նորից են փակելու, ու արդեն ոչ թե մի քանի ժամով, այլ օրերով։
«Ոչ թե մի քանի հոգով, այլ ամբողջ գյուղով»,- շեշտեցին արմավիրցիները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/292487/
ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

