100 դրամով «ֆուռերին», 170-ով՝ չիր արտադրողներին․ դեղձի մթերումից դժգոհող գյուղացիների հարցերն անպատասխան են մնում
Արմավիրի մարզի՝ դեղձի մթերումից դժգոհող ու ճանապարհ փակած քաղաքացիների հետ հանդիպման է գնացել նաև մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Այս մասին գրում է ABC Media-ն։
«Հենց հիմա ավելի քան 10 չրարտադրող կա, նրանց հետ կարող եք պայմանավորվել հենց այստեղ»,- գյուղացիների հետ զրույցում ասաց մարզպետը։
Գյուղացիներ-մարզպետ խոսակցությունից կարելի է ենթադրել, որ չիր արտադրողները մեկ կիլոգրամ դեղձի համար պատրաստ են վճարել մինչև 170 դրամ։
Իսկ ի՞նչ գին են վճարելու բերքը բեռնատարներով («ֆուռերով») տանողները․ հետաքրքրվեցին հավաքվածները։
«Եղբայր, ամեն մի տանող մի գին է խոսում»,- արձագանքեց պաշտոնյան։
«100-ով են տանում»,- արձագանքեց գյուղացիներից մեկը։
Ի պատասխան մարզպետը կրկին չիր արտադրողներին հղում արեց, որ բերքը կարող են նրանց տալ։

