Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավար ներկայացած խաբեբայի հետ

Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմն հաղորդագրություններ է փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար ներկայացած խաբեբայի հետ։

Բերնեմի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից՝ հայտարարելով, որ գերատեսչության քաղաքականությունն է չքննարկել «ազգային անվտանգության հարցերը»։

Politico պարբերականը, հղում անելով չորս անանուն պաշտոնյայի, առաջինը հաղորդել է, որ Բերնեմը կարծում էր, թե նամակագրություն է վարում Սյուզի Ուայլսի հետ, մինչև կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, և դադարեցրել է շփումը։

Սպիտակ տանը հայտարարել են, որ այս միջադեպը որևէ կերպ կապված չէ հենց Սյուզի Ուայլսի սարքերի կոտրման հետ։

Անցյալ տարի ԱՄՆ կառավարությունը հետաքննում էր հաղորդագրությունների մի շարք, որոնք ԱՄՆ պաշտոնատար անձինք, ընկերությունների ղեկավարներ և այլ հայտնի գործիչներ ստացել էին Ուայլս ներկայացած անձից։

Այդ միջադեպերից կարճ ժամանակ անց Պետքարտուղարությունը ամերիկացի դիվանագետներին նախազգուշացրել էր արհեստական բանականության օգտագործմամբ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և, հնարավոր է, այլ պաշտոնյաների անվան տակ հանդես գալու փորձերի մասին։ Այդ նախազգուշացումը հետևել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Ռուբիոյի անունով հանդես եկող ինքնակոչը փորձել էր կապ հաստատել առնվազն երեք երկրների արտգործնախարարների, ԱՄՆ մեկ սենատորի և մեկ նահանգապետի հետ։

ՀԴԲ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր «չարամիտ անձանց» մասին, որոնք արհեստական օգտագործում են բանականությունը՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անունով ներկայանալու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31