Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը:
Ռուսաստանի 85 ռեգիոնում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 338-ով՝ ընդհանուրը դառնալով 370 հազար 680:
«Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի համակարգված բնաջնջման քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երիտթուրքերը թուրքական ազգային պետության կերտման իրենց ծրագրերում ձեռնամուխ եղան այն գաղափարի իրացմանը, որի նպատակը կործանումից Օսմանյան կայսրության փրկությունն էր։ Այդ փրկությունը, սակայն, նրանք տեսնում էին կայսրության համընդհանուր թրքության և ազգային միատարրության ապահովման մեջ։ Ճակատագրի բերումով և նաև գործող ծրագրի համաձայն՝ այդ քաղաքականության գլխավորը զոհը դարձավ հայ ժողովուրդը։
Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը:
Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել:
Աֆրիկայում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին:
Անգլիայում հունիսին խանութներն արդեն կարող են ընդունել հաճախորդների, իհարկե, պահպանելով բոլոր անվտանգության կանոնները:
168.am-ի հետ զրույցում Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը նշեց, որ նման որոշումն իր մեջ մեսիջ է պարունակում՝ ուղղված հայկական կողմին, բացի այս, սա կարևոր ձեռքբերում է թե՛ Ադրբեջանի հետ գազային բանակցություններում որպես լուրջ փաստարկ ներկայացնելու, թե՛ ռուս-վրացական հարաբերությունների կայունացման տեսանկյունից: Ի դեպ, 2019-ին Վրաստանը ներկրել էր ռուսական 160 մլն խմ գազ, որը ներկրվող գազի մոտ 5%-ն է:
Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երեկ կայացած հանդիպմանը զեկուցեց, որ մայիսի 18-22-ն Ադրբեջանի ԶՈՒ անցկացրած օպերատիվ-մարտավարական զորավարժությունները հիմնականում հարձակողական բնույթի են եղել, ներգրավված են եղել բավական քանակությամբ հրթիռահրետանային սպառազինություն, զրահատեխնիկա, անձնակազմ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զորքեր:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակում արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 617 հազարից:
Մայիսի 18-22-ն Ադրբեջանի բանակն անցկացրեց իր հերթական խոշոր զորավարժություններից մեկը։ Տվյալ զորավարժությանը ներգրավված հիմնական ցամաքային միավորը 2-րդ կորպուսն էր, ինչը ենթադրում է Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների ուղղությամբ հարձակողական գործողությունների խաղարկում: Ըստ «Ռազմինֆո»-ի, նման զորավարժություններ խաղարկվում են բոլոր ուղղություններով, օրինակ՝ այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժության հիմնական ցամաքային միավորն 1-ին կորպուսն էր, որը տեղակայված է Արցախի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ: Ավելին՝ գրեթե նույնն էր պատկերը նաև անցյալ տարի, երբ մայիսի 20-24-ը զորավարժություն էր ընթանում 2-րդ կորպուսի կազմով:
Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝ 68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է:
Իրանում մայիսի 26-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1787-ով՝ ընդհանուրը դառնալով 139 հազար 511:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թայլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը:
Կորոնավիրուսն ախտորոշող թեստավորման արդյունքներով Շվեդիայում 300 բուժաշխատողի մոտ Covid-19 է հաստատվել:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը:
Մայիսի 24-ին ամերիկյան The Washington Times պարբերականի կայքում հրապարակվել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանի «Ադրբեջանը կանգնած է խաղաղության ճանապարհին» հոդվածը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով՝ ընդհանուրը դառնալով 362 հազար 342:
Մոլդովան մայիսի 26-ից հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը: Այն մտցվել էր կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին տեղեկությունը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է երկրի վարչապետ Իոն Կիկուն:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 590 հազարից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նախորդ շաբաթ Չեխիայից Խորվաթիա են ժամանել առաջին զբոսաշրջիկները:
Իտալացիների համար մայիսի 25-ից կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ ևս մեղմվել են:
Նոր Զելանդիայում վարչապետ Ջասինդա Արդերնի հեռուստատեսային ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ տեղի ունեցել երկրաշարժ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ:
Օրերս տեսակապի միջոցով անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն մերժեց Հայաստանի և Բելառուսի՝ գազի սակագներն իջեցնելու վերաբերյալ պահանջները։ ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր դեռ չկա: