Թուրքիան մասնակցել է ՆԱՏՕ-ի վարժանքներին Ռումինայի օդային տարածքում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռումինիայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի իրականացված գործողությանը ներգրավվել է նաև թուրքական օդուժը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վարժանքի շրջանակում առաջին անգամ իրականացվել է ցածր արագությամբ թիրախի որսման գործողություն։
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Ռումինիայի օդային տարածքում անցկացվել է ՆԱՏՕ-ին ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի (IAMD) գործողություն։
Գործողությանը մասնակցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարբեր ռազմակայաններից ներգրավված ինքնաթիռներ, մասնավորապես 2 միավոր F-16, 1 միավոր E-7T և 1 միավոր KC-135R կործանիչներ։

