Լոլիկով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հնարավորությունը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս եզրակացությանն են հանգել ֆինն գիտնականները: Հետազոտությունը ներառել է 1,031 տղամարդու: Կաթվածի հավանականությունն առավել քիչ է եղել այն տղամարդկանց մոտ, ում սննդակարգում մեծ տեղ է զբաղեցրել լոլիկը: Գիտնականները դեռևս չեն պարզել երևույթի պատճառը:
Այնուամենայնիվ, որտեղ է պատրաստվել առաջին գինին, և ինչ որակ է ունեցել այն։
Ըստ Global Science-ի` Կինկիի բիոլոգիական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները միկրոսկոպիկ էլաստիկ ժապավեն են ստեղծել, որով հնարավոր է ծածկել ատամները` կանխելու համար կարիեսի հնարավոր զարգացումը: Ժապավենը պատրաստված է էլաստիկ և դիմացկուն նյութից, որը ստացվել է ատամի էմալի բնական միներալներից:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ռոտավիրուսի դեմ հայ երեխաները կպատվաստվեն նոյեմբերի 1-ից:
Սրտի կաթվածն ավելի շատ բնորոշ է մեծ տարիքին, բայց կենսակերպը հաճախ մեծացնում է երիտասարդների մոտ դրա առաջացումը: Ըստ Reuters-ի` այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Վերջիններս նշել են, որ 1993-ից մինչև 2005թ. 55 տարեկանից ցածր անձանց շրջանում սրտի կաթվածի դեպքերը կրկնապատկվել են:
Ինչու ենք գրում կաթի մասին, եթե առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ պարզ է։ Սակայն ի՞նչ է կաթը և ի՞նչ դեր է կատարում բնության մեջ։
Ալեքսանդր Մալայանը կարևորեց նախադպրոցական բժշկական ծրագրի առկայությունը, քանի որ աչքի նկատմամբ պահանջները տարբերվում են մինչ դպրոց գնալը և դրանից հետո: «Հաճախ ծնողներն ընկնում են նրա հետևից, որ երեխաները տարբեր լեզուներ սովորեն, նաև համակարգչին տիրապետեն՝ մոռանալով երեխայի առողջության մասին»:
«Ցավոք սրտի, շատ են շաքարային դիաբետի ակնային ախտահարումների բարդացած և ծանր դեպքերը: Նման դեպքերում հիվանդներին օգնություն տրամադրել գրեթե չի լինում»,- նշեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ հանրապետությունում արձանագրված ամենատարածված հիվանդություններն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում զգալիորեն աճել են։
Սուրճ խմողների շրջանում անհամեմատ ավելի քիչ թիվ են կազմում ինքնասպանության հակված մարդիկ։
Օտար լեզուներ արագ սովորելիս ուղեղի համապատասխան հատվածը չափերով մեծանում է: Ըստ sciencedaily-ի՝ այս եզրակացությանն են հանգել շվեդ գիտնականները: Նրանք հետևել են մի խումբ մարդկանց ուղեղի աշխատանքին, երբ նրանք արագ տեմպերով սովորել են որևէ օտար լեզու:
«Վիտամին B-ն մասնակցում է օրգանիզմում սերոտոնինի արտադրմանը: Վերջինս խթանում է մարդկանց ակտիվ կենսակերպը, արթնացնում է երջանկության և լավ լինելու զգացումները»,- նշել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ ընդգծելով, որ վիտամին B-ի պակասը հատկապես երեխաների մոտ հոգեկան զարգացման խնդիրներ է առաջացնում: Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաների սննդակարգում ներառել մսամթերք, կաթնամթերք, ձուկ և, իհարկե, բանջարեղեն:
Հայաստանում դադարեցվել է «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» դեղի որոշ խմբաքանակների շրջանառությունը:
Հարցման արդյունքները պատրաստ լինելուն պես` նրանք սկսել են ուսումնասիրությունները և փորձել են հասկանալ վաղ շրջանում ալկոհոլ օգտագործելու և հետագայում դրանից կախվածության մեջ ընկնելու կապը: Ուսումնասիրությունների արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ վաղ հասակում ալկոհոլի օգտագործումը պատճառ է դառնում չափահաս տարիքում դրանից կախվածության մեջ ընկնելու կամ այն շատ օգտագործելու համար:
Սուրճի բուրմունքն այն աստիճան է հրապուրել եվրոպացիներին, որ Ի.Ս. Բախը 1734թ. գրել է իր հայտնի «Սուրճի կանտատը»։
Հյութը չի կարելի օգտագործել լեղապարկի, լյարդի, երիկամների, սրտի ծանր հիվանդությունների, ցիստիտի, թութքի սուր ընթացքի դեպքում։
Նոր հետազոտությունը հերքում է այն միֆը, թե վերջին տարիների ընթացքում սկսված ալերգիաների համաճարակը չափազանց հիգիենիկ լինելն է: Ինչպես գրում է sciencedaily-ին, գիտնականները հեռու են այն մտքից, որ մանրէները կարևոր չեն, բայց, ըստ նրանց, «հին ընկերների»՝ մանրէների հետ «կապը չպաշտպանելը» մի շարք հիվանդությունների, այդ թվում` ալերգիաների առաջացման պատճառ կարող է դառնալ:
Նարդոսի եթերային յուղն ազդեցիկ հակաալերգիկ միջոցներից մեկն է։ Այն ուժեղացնում է այլ դեղամիջոցների (բուրումնավետ յուղերի) բուժիչ ազդեցությունը։
Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատրաստվելու ընթացքում դեռահասները քաշ են հավաքում: Նոր հետազոտությունը պնդում է, որ քաշի ավելացում հիմնականում դիտվում է նախապատրաստման առաջին տարվա ընթացքում, ինչը կարող է շատ ավելի մեծ սպառնալիք լինել, քան մարդիկ պատկերացնում են:
«Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է»:
Հայաստանի ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստևիայից (լատ. Stevia rebaudiana (SrB)) քաղցր փոշի ստանալու տեխնոլոգիա են հայտնաբերել: Ինչպես նշել է նախագծի համահեղինակ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Միքայել Բաբախանյանը, ստևիան Հարավային և Կենտրոնական Ամերիկայում աճող մշակաբույս է: Ստևիայի մի քանի տեսակներից առևտրային նպատակով կիրառվում է «քաղցրահամը», որի կալորիականությունը զրոյական է:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2011-ին Հայաստանի բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության մակարդակը (48%) գրեթե 2.7 անգամ գերազանցել է տարածվածության (17.3%) մակարդակին:
Պարզվել է, որ զեբրինայի պատրաստուկներն օգտակար են նաև թոքախտի համալիր բուժման ընթացքում։
ՀԱԿ պատգամավորն առաջարկել է, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ կանի, ընդամենը, հայտարարի, որ բոլոր բուժհաստատություններին պետական միջոցներով տրամադրվում են դեղեր և այլ միջոցներ:
Ցածր IQ ունեցող մարդիկ ավելի հակված են դժբախտ լինելուն, քան ավելի բարձր IQ ունեցողները: Անգլիացի հետազոտողները պնդում են, որ ցածր IQ-ն հաճախ կապված է ցածր աշխատավարձի ու հոգեկան առողջության ցածր մակարդակի հետ, ինչն էլ դժբախտ զգալու համար նախապայմաններ է ստեղծում:
Շատերը, զբաղվելով ինքնաբուժությամբ ու ընդունելով քնաբեր հաբեր, վնասում են իրենց առողջությունը: BBC-ի փոխանցմամբ` ինսոմնիայով (անքնություն) տառապող մարդկանց ուղիղ կեսը սկսում է քնաբեր հաբեր օգտագործել`առանց բժիշկների հետ խորհրդակցելու:
Սեպտեմբերի 27-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) մեկնարկել է ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի 9-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։
Ալոինը կիրառվում է որպես լուծողական, ցավամոքիչ և հակամանրէ միջոց։ Դեղամիջոցը 2002 թվականից արգելված է ԱՄՆ-ում։ Ժամանակակից արտադրողներն օգտագործում են միայն տերևի պտղամիսը, մշակված է հումքի տեխնիկական վերահսկման խիստ համակարգ։ Վերահսկվում է նաև պատրաստի արտադրանքի որակը։
Հիվանդների թվի նվազում է կանխատեսվում թոքերի, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում: Գիտնականները կանխատեսում են, որ ամենամեծ նվազումը կնկատվի ձվարանների քաղցկեղի թվի մեջ՝ 43%:
Ացտեկները բույսի հյութով բուժել են միզապարկի հիվանդությունները, վերքերը։ Ժամանակակից բուժարարները կիրառում են բույսը իշիասի, ռադիկուլիտի, սպոնդիլյոզի, օստեոխոնդրոզի, լյարդի, աղեստամոքսային համակարգի և շնչառական ուղիների հիվանդությունների բուժման համար։