Բաժիններ՝

Նուռը հակաքաղցկեղային նշանակություն ունի

Դիետոլոգները խորհուրդ են տալիս  նուռ շատ օգտագործել: Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով, հետեւաբար` օգտակար է առողջության համար, հաղորդում է Meddaily-ին:  Հայտնի է, որ նռան հյութը պաշտպանում է սրտի նոպայից  եւ գլխուղեղի կաթվածից: Մասնավորապես` նուռը պաշտպանում եւ կանխում է  անոթների խցանումները: Բացի այդ, այն նաեւ նորմայի մեջ է պահում շաքարի եւ խոլեստերինի մակարդակը: Նուռը բարձր կալորիականություն չունի, այն խոլեստերին եւ ճարպեր չի պարունակում:  Մի շարք հետազոտություններ անգամ ապացուցել են, որ նուռը ոչնչացնում է  կրծքագեղձի քաղցկեղի բջիջները, իսկ հյութը վերցնում է ազատ ռադիկալները, արգելակում է ուռուցքի առաջացումը:

Նուռն օգտակար է նաեւ հիպերտոնիայով տառապող մարդկանց համար:  Այն նպաստում է  նաեւ մաշկի շերտերում բջիջների ռեգեներացիային, արագացնում է  վերքերի ապաքինումը,  կանխում է մաշկի վրա մուգ կետերի առաջացումը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031