
Խնձորն՝ ընդդեմ ինֆարկտի. Science-News

Բազմաթիվ դեղամիջոցներ են ստեղծվել, որոնք կոչված են 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ նվազեցնել մահացություններն ինֆարկտից և ինսուլտից: Բրիտանացի գիտնականների՝ «British Medical Journal»-ում արված հայտարարության համաձայն՝ խնձորը կարող է այդ դեղամիջոցներից ոչ պակաս լավ պայքարել այդ հիվանդությունների դեմ:
Օքսֆորդի համալսարանի հետազոտողները (University of Oxford) պարզել են, որ Մեծ Բրիտանիայում 5,2 մլն մարդ դեղամիջոցներ է օգտագործում խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նպատակով: Եվս 17,6 մլն մարդ կարող էր ստանալ նման դեղամիջոցներ, եթե 50-ից բարձր տարիքի մարդկանց պետական մակարդակով խորհուրդ տվեր սիրտ-անոթային հիվանդությունների առաջնային պրոֆիլակտիկ նպատակով դրանք գործածել:
Հետազոտության հեղինակները եկել են այն համոզման, որ սննդակարգի մեջ պետք է ամեն օր մեկ խնձոր ավելացնել: Այդպիսով, ըստ նրանց, հնարավոր է՝ 50-ից բարձր տարիքի ավելի քան 9,4 հազար սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց մահացություն: Խոլեստերինի քանակը նվազեցնող պրեպարատները սովորաբար վնասակար որոշակի ազդեցություններ են ունենում (միոպատիա և դիաբետ) մարդու օրգանիզմի վրա:
Սակայն բժիշկները նշում են, որ դա չի նշանակում, թե բոլոր հիվանդները պետք է ստատինից (ոչ բնական միջոցներից արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնում է ստատինը) կտրուկ անցում կատարել խնձորին: Խնձորը կարող է ծառայել զուտ որպես պրոֆիլակտիկ միջոց նման հիվանդությունների համար այն մարդկանց մոտ, ովքեր չեն ցանկանում դեղորայք ընդունել:
168.am