
Սուրճն ու գարեջուրն ազդում են մարդու ԴՆԹ-ի վրա

Թել Ավիվի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինն ու ալկոհոլը կարող են փոփոխություններ առաջացնել ԴՆԹ-ի` ծերության եւ քաղցկեղային հիվանդությունների հետ կապ ունեցող հատվածի վրա, հաղորդում է AFTAU պորտալը:
Գիտնականները պարզել են, որ կոֆեինը կարճացնում է, իսկ ալկոհոլը, հակառակը, երկարացնում է քրոմոսոմների այն մասնիկների չափերը, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն վնասվելուց: Այդ մասնիկների երկարությունը համարվում է կենսաբանական ծերացման ցուցիչ:
Գիտնականները կարծում են, որ այդ մասնիկների «կարճացումը» հնարավոր է դադարեցնել` դիետաների հետեւելու եւ սպորտով զբաղվելու միջոցով: