Դերենիկ Դումանյանի ուղերձը` Տորոնտոյի Հայ բժշկական ընկերակցությանը
Կանադայի Օնթարիո նահանգում գործող Հայ բժշկական ընկերակցությունը (ԱՔՄԱՕ) ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի սպիտակյան երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Սակայն, ինչպես շատ դեպքերում, մարդասիրական կարճատև օգնությունը վերաճեց հայրենիքի հետ երկարամյա համագործակցության։
Դեկտեմբերի 7-ին ԱՔՄԱՕ-ն երկրաշարժի 25-ամյա տարելիցի ոգեկոչման և միաժամանակ իր գործունեության 25-ամյակի կապակցությամբ երեկույթ էր կազմակերպել։ Այդ առթիվ ուղերձ էր հղել ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը.
«Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ,
Ջերմորեն ողջունում եմ հեռավոր Կանադայի Օնթարիո նահանգի Հայ բժշկական ընկերակցությանը՝ ԱՔՄԱՕ-ին, հայրենանվեր իր գործունեության 25-ամյակի կապակցությամբ։
Բարեգործական ձեր կազմակերպությունը Տորոնտոյի հայ համայնքում ծնունդ առավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու վեհ նպատակով։ Նվիրյալ բժիշկների, ատամնաբույժների, դեղագործների և հիվանդապահների ձեր խումբը հայ գաղութի բոլոր միությունների հետ շտապեց երկրաշարժից տուժածներին հասցնել դեղորայք և բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ միջոցներ։
ՀՀ Առողջապահության նախարարություն