«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը, «Հիմալայան յոգայի կենտրոնի» հետ համատեղ, ապագա մայրերին հրավիրում է մասնակցելու «Ներդաշնակ հղիություն» ծրագրին:
Գրեյպֆրուտի կորիզը, կեղևը, հատվածների միջև գտնվող թաղանթը, այսինքն` պտղի դառնահամ մասերը, պարունակում են բուժիչ նյութեր` ֆլավոնոիդներ։
Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է շագանակագեղձի ադենոմայի զարգացումը` քառասուն տարին լրացած տղամարդկանց մոտ։ Ինդոլի պարունակության շնորհիվ (շատ է նաև բրոկկոլիում), ծաղկակաղամբը կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը։
Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 15 սմ բարձրությամբ բույս է։ Արմատը պալարասոխուկ է, պալար կամ սոխուկ։ Զաֆրան գարնանայինը սոխարմատավոր ծաղկաբույս է։ Բնության մեջ հանդիպում է Միջին Ասիայում, Կովկասում, Եվրոպայում. գրանցված է «Կարմիր գրքում»։
Հայաստանի մարզերում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները երկուսն են՝ միոմաներ ու սեռավարակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը: «Հայաստանում ամեն երկրորդ կին որևէ բորբոքային պրոցես կամ ինֆեկցիա ունի»,- ասաց նա:
Ֆոսֆորը նպաստում է առողջ ոսկորների ձևավորմանը, մարսողության լավացմանը, արտաթորմանը, սպիտակուցների ձևավորմանը, հորմոնների կարգավորմանը, էներգիայի արձակմանը, բջիջների վերականգնմանը, քիմիական ռեակցիաների իրագործմանը և սննդարար նյութերի օգտագործմանը:
Այս դեպքի բացառիկության վրա զարմացել են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի բժիշկները, ովքեր ավելի վաղ այցելել և տեսել էին աղջկան:
Ցախկեռասի պտուղները հարուստ են մագնիումով և նատրիումով, պարունակում են նաև կալիում, ալյումինիում, պղինձ, երկաթ, յոդ, դիետիկ նյութեր` սորբիտ և ինոզիտ։
Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ճանաչված անձինք դիմել են նարկոլոգիական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Հոգեբան Խաչիկ Գասպարյանի խոսքերով, համակարգիչը և համացանցը կարող են նաև չարիք լինել թույլ, ինչ-որ կերպ խոցելի մարդկանց և նրանց հոգեբանական վիճակի համար
Կնոջ կյանքում կա մի շրջան, երբ երիտասարդ տարիքին բնորոշ հորմոնալ ֆոնն էականորեն փոխվում է։ Բազմաթիվ գործընթացներ կորսվում են, սակայն միանշանակ հնարավոր է վերականգնել նախկին էներգիան և կենսուրախությունը։ Բնությունը ստեղծել է բույսեր, որոնք պարունակում են հորմոնանման նյութեր. դրանցից մեկն է գայլաթաթը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ Մհեր Բիշարյանը նշանակվել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Նորք» ինֆեկցիոն կլինիական հիվանդանոցում վերջին օրերի ընթացում սուր շնչառական վարակներով հիվանդներ չեն ընդունվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Էդուարդ Զարդարյանը:
Առողջ սնունդը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք հղիության ընթացքում օրգանիզմը սնում են ամենակարևոր նյութերով: Այս վիտամինները օգնում են հղիներին առողջ լինել, կամ հիվանդությունների դեպքում՝ արագ ապաքինվել:
Արդեն 2500 տարի մարդկությունը մեղր է օգտագործում, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մեղրը կարելի է ավելացնել տաք ջրին, լիմոնի հյութին, ավելացնել փոքր-ինչ դարչին և ստանալ հիանալի դեղամիջոցներ:
Բոլոր երեխաներն էլ, անշուշտ, լսել են առողջ ապրելակերպի լոզունգի մասին, թե «դու այն ես, ինչ ուտում ես»:
Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները:
Ժողովրդական միջոցներով ինքնաբուժումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը բոլոր փուլերում` սուր շրջան, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլն։
Դիետոլոգներն անընդհատ պրպտումների մեջ են` հետաքրքիր է, որ կան սննդակարգեր, որոնց մեջ ընդգրկված է նաև ձուն։ Կատարվել են և կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, որոնց արդյունքում ճշտվում են նաև հավի ձվի իրական սննդային արժեքը և առողջության վրա ազդեցության իրական պատկերը։
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները։
BBC-ի փոխանցմամբ, գիտնականների միջազգային մի խումբ հետազոտություններ է անցկացրել շուրջ 100 հազար քաղցկեղով հիվանդների շրջանում, ինչի արդյունքում հայտնաբերվել են նոր գենետիկ մարկերներ, որոնք հնարավորություն կտան արդյունավետ թեստ ստեղծել՝ սզկբնական փուլում հիվանդության հայտնաբերման նպատակով:
Վերջին օրերին Հայաստանում շնչառական վարակներով հիվանդությունների նվազում է նկատվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։
Ուկրաինայում ռեհանը կախել են առաստաղներից: Աբխազները կարծում էին, որ «ով ռեհան է ծամում՝ նա երկար է ապրում»: Արևմտյան Եվրոպայում ռեհանը հայտնի է 16-րդ դարի սկզբից, ներկայումս շատ մեծ կիրառում ունի Իտալիայում:
Առողջապահության նախարարությունը կետ առ կետ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որը վերաբերում էր առողջապահության ոլորտին։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց «Արմենիկում» կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։
Վիտամին A-ն շատ կարևոր սննդարար նյութ է: Այն օգնում է ամրացնել իմունային համակարգը` վարակների և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար, առողջ է պահում աչքերը, զարգացնում է ոսկորները և պահպանում մաշկի խոնավությունը:
Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը…
Երկաթը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությանը նպաստող անհրաժեշտ միկրոտարրերից մեկն է։ Ի տարբերություն մակրոտարրերի, որոնց օրական պահանջը սկսվում է 200 մգ-ից, միկրոտարրերի հանդեպ պահանջը համբարվում է տասնյակ միլիգրամներով։
Հնագույն ժամանակներում իմաստունները նկատել են, որ կան մարդիկ, որոնք օժտված են «ուշադիր նայելու ընդունակությամ»։