Բաժիններ՝

Նորածինների վիրահատության նոր տեսակ Հայաստանում

Հայկական ակնաբուժության ծրագրի (ՀԱՆ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» (ՄԿԿԳԿ) ծրագիրը, որը պայքարում է մանկական կուրության դեմ կանխարգելելով անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդությունը, մոտենում է ծրագրի թերևս ամենամեծ մարտահրավեր պարունակող փուլին՝ ԱՌ վիրահատություններին, որոնք մինչև այսօր չեն իրականացվել Հայատանում և տարածաշրջանում: Այս հարցում ՀԱՆ-ը դիմել է բժիշկ Սյու Չեն Վոնգին (Լոնդոն, Մեծ Բրիտանիա, Moorfields Eye Hospital and Royal Free London Hospital), ով մեծ պատրաստակամությամբ համաձայնել է այցելել Հայաստան, իրականացնել այս յուրահատուկ վիրահատությունները և վերապատրաստել հայ մասնագետներին:

Առաջին վիրահատությունները տեղի ունեցան ապրիլի 28-ին, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղակայցված ՄԿԿԳԿ վիրահատարանում:

Բժիշկ Վոնգին առցանց միացավ նաև Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն, ամերիկյան կողմից ՀԱՆ-ի ՄԿԿԳԿ ծրագրի ղեկավար, բժշիկ Թոմաս Լին, ով կիրառելով վիրահատությունների առցանց մոնիթորինգի նորարարական մեթոդը, կարողացավ Լոս Անջելեսից առցանց հետևել իրականացվող վիրահատություներին և քննարկել դրանք վիրահատարանում գտնվող գործընկերների հետ:

Այսօր «Նոյան Տապան» տեղեկատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ իրականացված վիրահատությունների շուրջ մեկնաբանություններ և դրվագներ ներկայացրեցին բժիշկ Սյու Չեն Վոնգը, բժիշկ Ռոջեր Օհանեսյանը (ՀԱՆ Նախագահ), Պրոֆ. Ալեքսանդր Մալայանը (ՀՀ գլխավոր ակնաբույժ, ՀԱՆ բժշկական տնօրեն), Պրոֆ. Ռազմիկ Աբրահամյանը (տնօրեն, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ) և Նունե Եղիազարյանը (ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն):

IMG_2673

«ԱՌ և ռետինալ համշխարհային առաջատար մասնագետների ներգրավումը ծրագրում ԱՌ հիվանդության բուժումը տեղափոխում է մի հարթություն, որը շուտով հուսով ենք թույլ կտա Հայաստանը որակավորել որպես տարածաշրջանային կենտրոն: Ծրագիրը միտված է գերազանցություն ապահովել թե բուժման և թե բուժսպասարկան պարագայում: Հուսով ենք, որ հետևելով իրենց միջազգային գործընկերներին, հայ մասնագետները կշարունակեն հաջողությամբ վիրահատություներ իրականացնել Հայաստանում»,- ասաց ՀԱՆ նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Սկսած 2010 թ.՝ ՀԱՆ-ը Հայաստանում իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը»: 2012 թ. ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սկսել է նոր ծրագիր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն», որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխագելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը: Առ այսօր հետազոտվել է ավելի քան 2,000 նորածին, որոնցից շուրջ 70-ը ստացել են լազերային բուժում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս