Բաժիններ՝

Դիսբակտերիոզ. Պատճառները, ախտանիշներն ու բուժումը

aroxj.am-ը գրում է. Դիսբակտերիոզները լինում են տարբեր տեսակների: Կախված կղանքում միկրոբի այս կամ այն տեսակի գերակշռումից տարբեր դիսբակտերիոզներ են ախտորոշվում՝ ստաֆիլոկոկային, նեխային, սնկային։ Երեխաների մոտ կարող է զարգանալ նաև կոլիբացիլային դիսբակտերիոզ։

Ախտանիշները: Առաջինը դա մարսողության խանգարման երևույթներն են, ինտոքսիկացիան, մարմնի զանգվածի կորուստը, փքվածության զգացումը, սակավարյունության զարգացումը, լյարդի և փայծաղի չափերի մեծացումը։ Բարձր տարիքի երեխաները գանգատվում են սրտխառնոցից, թուլությունից, բերանի անդուր համից, ախորժակի վատացումից։ Դիսբակտերիոզը ախտորոշվում է անամնեզի, կլինիկական պատկերի, հակաբիոտիկների կիրառումից հետո արդյունքի բացակայության կամ կղանքի վատացման հիման վրա։ Ախտորոշումը հաստատվում է կղանքային միկոոֆլորայի կրկնակի քննություններից հետո։

Բուժում: Հիմնական բուժման ձևը դիետան է, ֆերմենտային, վիտամինային թերապիան։ կան մի շարք դեղորայքաներ,  որոնք կարգավորում են աղիքային միկրոֆլորան։ Փոքր տարիքի երեխաներին ցանկալի է կերակրել կրծքի կաթով:  Եթե մոր մոտ կաթը բացակայում է բժիշկը նշանակում է  թթու խառնուրդներ՝ «Նարինե», կեֆիր, մածուն։ Կարևոր նախապայման է, որ սնունդը լինի դյուրամարս, վիտամիններով և հանքային աղերով հարուստ։  Հակամիկրոբային դեղամիջոցներ նշանակելու դեպքում ցանկալի չէ հակաբիոտիկների կիրառումը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս