Պրոֆեսոր Չարչյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել

Արցախ էր ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ում գլխավորությամբ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում նախօրեին անցկացվել է 24 հիվանդի անվճար բուժզննություն և խորհրդատվություն:

Այս տարում սա իր երկրորդ այցն է Արցախ: Առաջին այցելությունը կայացել էր մարտ ամսին, որի ընթացքում շուրջ 65 հիվանդի խորհրդատվություն է իրականացվել:

Նրանցից վնասվածքաբանի կողմից ընտրվել էին 3 հիվանդ, որոնց խիստ անհրաժեշտ է եղել վիրահատել: Այս անգամ Ա.Չարչյանի կողմից իրականացվել է նրանցից երկուսի կոնքազդրային հոդերի էնդոպրոտեզավորում:

Մասնագետը նշել է, որ այդ վիրահատությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական վիրահատությունների ցանկում է ընդգրկված, և այդ բավականին թանկարժեք վիրահատությունները կատարվել են պետպատվերի շրջանակներում:

«Մենք հիմնականում ուրվագծում ենք հիվանդների բուժման սկզբունքները, կատարում ենք ախտորոշում, իսկ բուժումն իրականացնում են տեղի մասնագետները»,-ասել է Չարչյանը, միաժամանակ իր պատրաստակամությունը հայտնելով ԼՂՀ առողջապահության նախարարության բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին մասնակցելու և համագործակցելու առումով:

Ա.Չարչյանի հաղորդմամբ նմանատիպ այցելությունները շարունակական են լինելու: Իսկ հաջորդ այցը նախատեսվում է ամռանը:

ԼՂՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930