
Ամերիկացին սկսել է տեսնել աչքի պրոթեզի շնորհիվ (տեսանյութ)

aroxj.am-ի փոխանցմամբ՝ նոր աչքի պրոթեզը ամերիկացուն պարգևել է աշխարհը տեսնելու բերկրանքը: Աչքի պրոթեզը կոչվում է բիոնիկ աչք: Ռոջեր Պոնտցը այս պրոթեզի միջոցով կիսով չափ վերականգնել է տեսողությունը: Բիոնիկ աչքը իմպլանտացիայի միջոցով ու վիրաբուժական մեթոդով օգնել է ամեերիկացուն տեսնել ուրվագծերը: «Դա ցնցող է: Այնքան հետաքրքիր է ամեն օր ինչ-որ նոր բան տեսնել»,- ասել է Պոնտցը: Պոնտցը դեռ դեռահաս տարիքում ունեցել է աչքերի դեգեներատիվ հիվանդություն` պիգմենտային ռետինտ:
Այս հիվանդությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է կուրության: Հիվանդները սկզբից կորցոնւմ են կողմնային, տեսությունը, հետո գիշերային և վերջում արդեն ամբողջությամբ կուրանում են: Պոնտցի ձախ աչքում տեղադրված արհեստական իմպլանտատը Second Sight ընկերության ստեղծած համակարգի մաս է հանդիսանում. նրանում ընդգրկված են հատուկ ակնոցներին ամրացված ոչ մեծ տեսախցիկ և հաղորդիչ: Այնուհետև էլեկտրական ազդակների շնորհիվ փոխանցվում է պատկերը: Պոնտցը 4-րդ մարդն է ում համար կատարվել է այս վիրահատությունը: Այն հաջողությամբ է ավարտվել: