Գիշերամիզությունն ու կյանքի որակը
Գիշերային հաճախամիզությունը համարվում է ստորին միզուղիների և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (LUTS/BPH) ամենաանհանգստացնող գանգատը ոչ միայն հիվանդի, այլև նրա կնոջ համար: Պատճառն այն է, որ գիշերամիզությունը հիմնականում բերում է քնի խանգարման:
Կատարված հարցումների համաձայն` պարզվել է, որ 50-93 տարեկան տղամարդկանց շրջանում գիշերամիզությունը համարվում է քնի խանգարման հիմնական պատճառը:
Քնի խանգարման հետ մեկտեղ` ընկնում է մարդկանց ցերեկային ակտիվությունը, նվազում էներգիան և վատանում ինքնազգացողությունը: Գիշերամիզությամբ հիվանդները տառապում են քրոնիկական հոգնածությունից և կենտրոնացման դժվարությունից: Վերջիններս կարող են հանգեցնել ճանապարհային և աշխատանքային պատահարների ավելացմանը:
Գիշերամիզությունը կարող է բերել նաև սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և դեպրեսիայի խորացմանը:
Այսպիսով շատ մեծ կապ կա գիշերային հաճախամիզության և կյանքի որակի միջև:
Հետևաբար` շատ կարևոր է` ուշադրություն դարձնել այդ ախտանշանի վրա, հարցաշարերի միջոցով պարզել գիշերամիզության հաճախականությունը, վերլուծել նրա պատճառներն ու ազդեցությունը կյանքի որակի վրա: Այնուհետև կազմակերպել հիվանդի սիմպտոմատիկ կամ վիրահատական բուժումը:
ՌԱՖՖԻ ՋԱՆԵՑՅԱՆ
ուռոլոգ
www.urolog.am