
Ինչ վնասներ են հասցնում նիհարեցնող հաբերը

Մասնագետները հետազոտել են հայտնի Garcinia cambogia հավելումը և պարզել, որ այն նպաստում է քաշի նվազեցմանը, սակայն այն վտանգավոր է հակադեպրեսանտ ընդունող մարդկանց համար: Նրանք հետազոտել են 35-ամյա կնոջը, ով կենսաքիմիական սննդային հավելումներն ու Garcinia cambogia-ն հակադեպրեսանտների հետ զուգահեռ օգտագործել է 2-3 ամիս: Արդյունքում՝ նա սկսել է կակազել, ավելացել է քրտնարտադրությունը, արագացել է սրտի աշխատանքը, բարձրացել է արյան ճնշումը, ոտքերի հատվածում մկանային ջղաձգություններ են նկատվել: Այս ամենը, նրանց գնահատմամբ՝ վկայում է սերոտոնինի անոմալ բարձր ցուցանիշների մասին: