Համեմի բացառիկ բուժիչ հատկությունները
Բուժիչ նամակներ
Սկիզբը` այստեղ.
Օգտակար խորհուրդներ, ժողովրդական դեղատոմսեր
Համեմի սերմն ընդգրկված է 16 երկրների դեղաբանական ցանկերում։
Գրիպ, մրսածություն. 2 ճ/գ համեմի սերմն 8 ժամ թրմեք ջերմապահում 600 մլ գոլ (40-450 C) ջրում, քամեք խմելուց առաջ։ Խմեք 100-ական մլ` օրը 6 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ և հետո։ Թուրմն ունի խորխաբեր, հակաբորբոքային հատկություն։
Դեպրեսիա. 100 գ համեմի սերմն աղացեք, անմիջապես լցրեք 1 լ չոր կարմիր գինու մեջ, 10 օր թրմեք մութ հով տեղում, քամեք։ Խմեք 25-ական մլ` ճաշի և ընթրիքի ժամանակ։
Ստամոքսի խոց։ Մզեք չիչխանի պտուղը, քուսպը չորացրեք, խառնեք կղմուխի չոր մանրացրած արմատի և համեմի սերմի հետ (2։1։1)։ Հումքը փոշիացրեք։ Խմեք 1-ական գրամ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Դեղատոմսը մշակվել է Տիբեթում։
Ընկնավորություն։ Կերեք 5-ական գրամ համեմի սերմ` օրը 2 անգամ, նախաճաշի և ընթրիքի ժամանակ։
Ըստ ռուս բուսաբան Նիկոլայ Մազնևի` համեմի սերմն ունի հետևյալ առանձնահատկությունը.
Հեռացնում է օրգանիզմից ստամոքսում և լեղապարկում գոյացող գոլորշիները, ինչի շնորհիվ կանխարգելվում է դրանց հոսքը դեպի ուղեղ (տե՛ս Ն. Ի. Մազնև, Травник, 2001թ.)։
Նևրասթենիա, հիստերիա. Համեմի 10 գ թարմ պտուղը մանրացրեք, 15 օր թրմեք 100 մլ օղու մեջ` հով, մութ տեղում, օրը 1-2 անգամ թափահարեք տարան, քամեք։ Խմեք 15-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Լուծ. Խմեք համեմի սերմի 1-ական գ փոշի, օրը 2-3 անգամ, 25-ական մլ նռան հյութի հետ։
Դիզենտերիա. 3 գ սերմի փոշին կերեք 100 գ կաթնաշոռի հետ, նախաճաշին։
Խորհուրդ։ Համեմի սերմն աղացեք կամ մանրացրեք անմիջապես օգտագործելուց առաջ։ Թուրմը պատրաստեք գոլ ջրով։
Անքնություն. Մանրացրեք, խառնեք 20-ական գրամ սամիթի, համեմի, չամանի և 50 գրամ ալոճի պտուղ, 1 շաբաթ թրմեք 1 լ «Կագոր» գինու մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, 3 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Խմեք 25 մլ` քնելուց առաջ։
Վարիկոզ. Մանրացրեք, խառնեք քաղցրարմատի կոճղարմատ, սրոհունդի և կատվալեզու եռաբաժանի խոտեր, ջղախոտի (եզան լեզու) տերև, համեմի փոշի (2։2։2։2։1)։
1 ճ/գ հումքը լցրեք 300 մլ տաք ջրի մեջ, 15 րոպե մարմանդաեփ արեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
Ա. Ամասիացի. «Եթե համեմի չոր սերմերը բովեն և ուտեն, կանցկացնի կաթիլներով միզելը, դուրս կհանի որդերը և կդադարեցնի մաղձի արտադրությունը»։
- կերեք 5-ական գրամ` առավոտյան և երեկոյան, ցանկալի է` պնդուկի, նուշի կամ ընկույզի հետ։
Առնականությունն ուժեղացնող. Համեմի 20-30 գ կանաչին կերեք 50 գ չամիչի և 1 թ/գ մեղրի հետ։
- Խառնեք սամիթի և մաղադանոսի կանաչին (2։1)։ 30 գ հումքը 1 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք ջրի փոխարեն, շարունակեք 10-15 օր։
Տերևն ունի արյունարգել հատկություն, արտաքին օգտագործման դեպքում խթանում է D վիտամինի գոյացումը, մաքրում և ամրացնում է երիկամները, կաթնամթերքի հետ ուտելու դեպքում ամրացնում է ոսկորները և մաքրում է անոթները, հեռացնում է միզապարկի և միզուղիների բորբոքումը։
Տերևը և սերմը կիրառում են երիկամների ընդհանուր անբավարարության դեպքում, բուժում են այտուցվածությունը (ցանկացած ծագման)։
Ներքին և արտաքին արյունահոսություններ. Խմեք համեմի տերևի թարմ հյութ, չափաբաժինը կախված է մարդու քաշից և հիվանդի վիճակից` 0,5-1,5 մլ` յուրաքանչյուր 10 կգ քաշի հաշվարկով։
Ալերգիա. Խմեք 1-ական թ/գ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։
Հազ. Խառնեք համեմի հյութ, շաքար, դարչինի փոշի (4։2։)։ Խմեք 1-ական թ/գ` օրը 5-6 անգամ։ Դարչինը և համեմն ուժեղացնում են նաբաթ շաքարի օգտակար ազդեցությունը։
Ջերմությունն իջեցնող. 50 գ բրինձը (ցանկալի է` մուգ) խաշեք 600 մլ ջրում, քամեք։ Տաք եփուկի մեջ 30 րոպե թրմեք համեմի կանաչին` 2-ական թ/գ` յուրաքանչյուր 100 մլ եփուկի հաշվարկով։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։
Նիհարեցնող. Խառնեք համեմի հյութ և կոճապղպեղի փոշի (1։1)։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 21 օր, կրկնեք 1 ամսից։
Ցիստիտ. Համեմի 30 գ կանաչին և 5 գ սերմը 8 ժամ թրմեք ջերմապահում 1 լ գոլ ջրի մեջ, քամեք։ Խմեք ջրի փոխարեն։
Այրվածք. Խմեք 1-ական ճ/գ թարմ հյութ` օրը 3 անգամ։ Տրորեք թարմ տերևները, դրեք վերքի վրա, ամրացրեք։
Արյունահոսող վերք, կապտուկ. Համեմի և ջղախոտի տերևները 1-2 րոպե ընկղմեք եռջրի մեջ։ Դրեք մարմնի վնասված հատվածի վրա։
Շաքարային դիաբետ (մոնղոլական ժողովրդական դեղատոմս). 4 գրամ չոր խոտը մանրացրեք, լցրեք 200 մլ ջրի մեջ, հասցրեք եռման ջերամաստիճանի, 3 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ` ուտելուց 1,5 ժամ հետո։ Շարունակեք 2-3 ամիս։
Չոր խոտի մեջ մեծ է կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը, թարմն ունի բազմակողմանի ազդեցություն.
- Նպաստում է ինսուլինի գոյացմանը ենթաստամոքսային գեղձում և բարձրացնում է հյուսվածքների զգայունակությունն ինսուլինի հանդեպ։
Չորացրեք ծածկի տակ, օդափոխվող տարածքում։
- Խառնեք համեմի տերև և ծաղիկ (1։1), 5 գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 400 մլ տաք (50-600 C) ջրում։ Քամեք խմելուց առաջ, խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Անգինա, ստոմատիտ. Համեմի 10 գ թարմ կանաչին (3 գ չոր) 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ։
Թութք. Համեմի 15 գ թարմ խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Խմեք 20-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Աչքի բորբոքային և այլ հիվանդություններ. Համեմի 15-20 գ թարմ կանաչին լցրեք թանզիֆե 2 պարկիկների մեջ, պահեք 5 րոպե, տաք ջրում։ Դրեք (5 րոպե) գոլ թրջոց` օրը 1-3 անգամ։
Նախապահպանություն անդրմանուշակագույն ճառագայթներից. Խառնեք համեմի 2 ճ/գ լավ մանրացրած կանաչի, 4 ճ/գ թթվասեր, քսեք մաշկի բաց հատվածներին, պահեք 15 րոպե։
Օստեոպորոզ. Կերեք 15-20 գ սամիթի թարմ կանաչի և 100 գ կաթնաշոռ` նախաճաշից 2 ժամ հետո։
- Համեմի կանաչին կամ 5 մլ հյութը խառնեք 100 մլ ցանկացած կաթնաթթվային մթերքի հետ, խմեք ճաշից 1,5 ժամ հետո։
- Խառնեք 50-ական գրամ համեմի և սպանախի կանաչի, աղացեք, ներմերսեք մաշկի բաց մասերին, պահեք 15-20 րոպե։ Խառնուրդը խթանում է D վիտամինի գոյացումը։
Մազերի խնամք. Խառնեք սոխի 1 ճ/գ հյութ, 2 ճ/գ մեղր և 4 կաթիլ համեմի եթերային յուղ։ Ներմերսեք գլխամաշկին, 40 րոպեից լվացեք գոլ ջրով։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: