Վարակը խոչընդոտում է նյութափոխանակումն արյունատար մեծ և փոքր անոթների պատերի և շրջապատող հյուսվածքների միջև, որի պատճառով անոթների ներքին պատերի բջիջները մահանում են։
Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կլինիկական քիմիայի ինստիտուտի գիտնականներից քիմիկ դոկ. Գերհարդ Պյութտցը պարգևատրվել է Գերմանիայի Նեֆրոլոգիայի Միության կողմից քիմիական ավելորդ նյութերի մնացորդներից արյունը մաքրելու նորարարական մեթոդը հայտնագործելու կապակցությամբ:
Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը: Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորագրով:
Ցանկություն հայտնողները կարող են նշված օրը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Ատամները հրաշալի սպիտակեցնող, փայլեցնող և հարմար միջոց են համարվում Philips Zoom!… Whitening Pen գելային հիմքով մատիտները: Այն հարմար է` ցանկացած պահի, ցանկացած վայրում, առանց ավելորդ ժամանակ կորցնելու ատամները սպիտակեցնելու և մաքրելու համար: Կարող եք օրական երկու անգամ մաքրելով` լավագույն արդյունք ստանալ:
Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն: Այս վիճակներն այնպես են տարածված, որ թվում է, թե ծնվում ենք դրանց հետ այնպես, ինչպես տարածված է այն լեգենդը, թե բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը գլխավորապես նպաստում է ժառանգականությունը և գենետիկան: Սակայն դա այդպես չէ:
Այն ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով՝ հետագա դեֆեկտի առաջացմամբ: Ատամի կարիեսն ամենատարածված հիվանդություններից է. դրանով տառապում է երկրի բնակչության 80-100%-ը:
Արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Այսպիսով, սպիտակափայլ ժպիտ են ապահովում ցիտրուսները, «պինդ» պանիրներն ու բանջարեղենները:
Ողնաշարի ճողվածքը կարող է առաջանալ օստեոխոնդրոզի կամ վնասվածքի` գերլարվածության, ընկնելու հետևանքով։ Ճողվածքի դեպքում կռճիկի միջողնային շերտը դուրս է ցցվում։ Ճողվածքը կարող է առաջանալ գիտաշխատողների կամ համակարգիչների հետ աշխատող օպերատորների մոտ` կորացած մեջքով նստելու դեպքում։
«Վերջին գլանակից արդեն հինգ տարի անց 5% նվազում է բերանի խոռոչի, շնչուղիների և կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իսկ 15 տարի անց՝ թոքերի ուռուցքի ռիսկը»:
Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել:
Ըստ հետազոտության՝ նման վնասակար սննդամթերքի թվում են շոկոլադը, թխվածքը եւ գազավորված ըմպելիքները, ինչպես նաեւ վերմշակված մսամթերքը՝ նրբերշիկ, բեկոն:
Կարմիր գույնի հյութերը խթանում են արյան շրջանառությունը և ունեն ջերմացնող հատկություն։ Ստանում են լոլիկից, կեռասից, բալից, կարմիր պղպեղից և կաղամբից, սեխի որոշ տեսակներից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:
Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովի պատվիրակության անդամները` ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորությամբ ԵրՊԲՀ-ում մասնակցեցին մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառմանը, որին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Լոբազգիները հարուստ են ածխաջրերով եւ սպիտակուցներով, ինչը կրկնակի «հարված» է հասցնում քաղցին:
Կերեք առողջ սնունդ: Շատ օգտագործեք միրգ և բանջարեղեն, առողջ ճարպերով: Առողջ քաշ ունեցեք: Ավելորդ քաշը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները, կանխարգելման և բուժման հնարավորությունները: Այս թեմաների շուրջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ գիտնականների՝ միայնության ազդեցությունն առողջության վրա ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ չորս խնդիրներին.
Անհրաժեշտ է բերանում ծուխ հավաքել, բարձրացնել գլուխը որքան հնարավոր է, ապա «ծամել» ծուխը: Մի քանի անգամ այս գործողությունը կրկնելուց հետո դուք տհաճ համ կզգաք, սակայն գործողությունը պետք է կրկնել այնքան, քանի դեռ սրտխառնոց չի առաջացել: Այդ զգացողությունը հիմնականում առաջանում է 10-15 անգամ այս գործողությունը կրկնելուց հետո:
Փոփոխության արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք…
Հեպատիտ C-ի բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ անել, քանի որ չի կարելի մեկ հակամարմին հայտնաբերելով եզրակացնել, որ հիվանդը հեպատիտ C ունի, եւ սկսել բուժել նրան: Նախեւառաջ, պետք է ստուգել հակամարմինների առկայությունը եւ հետազոտել վիրուսը՝ դրա գենոտիպը, քանակությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին:
Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժիչ նպատակներով։ Կիտրոնենու ճյուղերը և տերևները պարունակում են եթերային յուղ։ Տերևները հարուստ են C վիտամինով` մինչև 880 մգ` 100 գ հումքի մեջ։ Պտուղը պարունակում է ֆլավոններ, գլիկոզիդներ, պեկտինային նյութեր, կումարին, եթերային յուղ, մինչև 90 մգ C վիտամին, ռուտին, 4-6% օրգանական թթուներ, 2-4 % շաքարներ։
TACE (տրանսարտերիալ քիմիո-էմբոլիզացիա/ՏԱՔԷ) շանակում է ուռուցքի ուղղակի և հնարավորինս գերսելեկտիվ բուժում, այսինքն` բուժում առանց հարակից հյուսվածքների ներգրավման:
Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։
Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելն ամենից առաջ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է սրտի, արյունատար անոթների և երիկամների համար: Այս հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում ավելի քիչ օգտագործել մուգ թեյ և զանազան հանքային ջրեր: