Գործողություններ, որով պետք է սկսել օրը

Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հետևել մի քանի կանոնների:  Գոյություն ունեն տարբեր միջոցներ, սակայն ամենաարդյունավետը համարվում են նրանք, որոնք կատարվում են առավոտյան: takprosto.cc կայքը ներկայացնում է մի քանի գործողություններ, որոնք կլավացնեն ձեր առողջությունը:  Այս ամենում կարևոր տեղ է զբաղեցնում գործողության կանոնավոր կատարումը: Սկզբում, ինչպես և բոլոր հարցերում, դժվար կլինի, այնուամենայնիվ, արդյունքը կապշեցնի ձեզ:

1. Լեզվի մաքրում- Բոլորս էլ առավոտյան լվանում ենք ատամները, սակայն պետք է հասկանալ նաև, որ շատ կարևոր է լեզվի մաքրումը: Այս գործողության կարևորության մասին գիտեին դեռևս հին ժամանակներում:

 Ինչո՞ւ է անհրաժեշտ մաքրել լեզուն

  • Կձերբազատվեք բակտերիաներից, որոնք կարող են ներթափանցել ստամոքս և տարբեր անհանգստություններ առաջացնել:
  • Կազատվեք նաև լեզվի վրայի բակտերիաներից. հաճախ բերանի տհաճ հոտի պատճառը հենց այս բակտերիաներն են:

2. Մեկ բաժակ տաք ջուր- Շատերը գիտեն, թե որքան կարևոր է արթնանալուց հետո պահպանել ջրի բալանսը:  Ջուրը տաքացրեք, բայց մի եռացրեք: Լցրեք մեծ բաժակի մեջ, մեկ կտոր կիտրոն գցեք մեջը: Ուտելուց 20 րոպե առաջ կում-կում խմեք այդ ջուրը:

Կարդացեք նաև

limon

Ինչո՞վ է օգտակար այս գործողությունը

  • Ջուրը կարգավորում է մարսողական համակարգը: Օրգանիզմը նախապատրաստում է սննդի ընդունմանը:
  • Մաքրում է լյարդը:
  • Լավացնում է նյութափոխանակությունը և օգնում նիհարել:

 3. Ուտելուց առաջ մեղր կերեք- Նախաճաշից 10 րոպե առաջ մեկ թեյի գդալ մեղր կերեք և ջուր խմեք: Մեղրը պետք է լինի բնական և թարմ:

mexr

Ինչո՞վ է օգտակար մեղր ուտելը

  • Մեղրը վիտամինների և միկրոօրգանիզմների աղբյուր է:  Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա և գլյուկոզա, որոնք օրգանիզմին էներգիա են հաղորդում, լավացնում են  ուղեղի աշխատանքն ու բարձրացնում աշխատունակությունը:
  • Բարձրացնում է իմունիտետը:
  • Այս միջոցն ունի հակաօքսիդանտ կարողություն, օգնում է օրգանիզմին պայքարել ծերության դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս