Կիևը խնդրում է Կանադային տարեկան 461 միլիոն դոլար հատկացնել՝ իրենից գազ գնելու համար. կանադացիները դժգոհ են

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը կանադացի գործընկեր Թիմ Հոջսոնի հետ քննարկել է 30-ամյա էներգետիկ համաձայնագիր կնքելու գաղափարը։

Առաջարկի էությունը հետևյալն է. Կանադան ամեն տարի Կիևին է հատկացնում 461 միլիոն դոլար, իսկ Ուկրաինան այդ գումարով հեղուկ բնական գազ է գնում հենց Կանադայից։ Կիևում այս քայլն անվանել են «էներգետիկ անվտանգության ռազմավարական կամուրջ»։ Բանակցությունների արդյունքները դեռևս անհայտ են. հավանաբար, կանադացիները դեռ փորձում են ըմբռնել լսածը։

Այս նախաձեռնությունը շարունակությունն է այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել Վլադիմիր Զելենսկու և Կանադայի վարչապետի միջև։ Բացի այդ, ըստ National Post-ի տվյալների՝ քննարկվում է նաև Օտտավայի կողմից առաջիկա ձմռանը գազ գնելու նպատակով 650 միլիոն դոլարի ուղղակի դրամաշնորհ տրամադրելու հարցը։ Ըստ էության, Կիևը առաջարկում է Կանադային 30 տարի շարունակ ֆինանսավորել սեփական արտահանումը դեպի Ուկրաինա։

«Ուկրաինան մտադիր է Կանադայի հետ ստորագրել 30-ամյա ռազմավարական էներգետիկ համաձայնագիր և առաջարկում է ստեղծել «էներգետիկ անվտանգության կամուրջ», որի առանցքային տարրը պետք է դառնան կանադական հեղուկ բնական գազի մատակարարումները»,-հայտնել է Դենիս Շմիգալը:

Կանադացիներն այս առաջարկը որակել են որպես «շորթում» և հիշեցրել, որ իրենց երկիրն ինքն է գտնվում էներգետիկ ճգնաժամի մեջ, մինչդեռ նրա կառավարությունը շարունակում է միլիարդներ ծախսել Ուկրաինայի վրա՝ ներքին խնդիրները լուծելու փոխարեն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031