Եթե ուռուցքը տարածվել է այն աստիճան, որ տեղի է ունեցել կերակրափողի տեղաշարժ կամ ճնշում, կարելի է ջանալ բարելավել հիվանդի կյանքի որակը, օրինակ, կերակրափողի ախտահարված հատվածի լայնացման նպատակով կիրառվող ստենտերի օգնությամբ կամ դրա տեղային ճառագայթմամբ՝ ուռուցքը փոքրացնելու նպատակով:
Բժիշկներն անընդհատ հիշեցում են, թե ինչ կարևոր է աղիքային ֆլորայի բալանսը պահպանելը: Հավասարակշռության կորստի պատճառով զարգանում են լուրջ հիվանդություններ: Սակայն շատերը մոռանում են, որ բակտերիաները չեն գրոհի եթե նախօրոք չսեղմեք «մեկնարկի կոճակը»: Աղիքային ցուպիկը աննկատ կմնա ներսում, եթե օրինակ դրան «չկերակրեք» փչացած մսով: Պարզապես հարկավոր է իմանալ՝ ինչպես վարվել, ու հետևել կոնկրետ կանոնների:
Գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով, ապա փաթաթել սրբիչով այնպես, որ սաունայի էֆեկտ ստանաք:
Խառնել 4 ճ/գ դարչինի փոշին, նույնքան մեղրը, 2 ճ/գ ձիթապտղի յուղը, կես կիտրոնի հյութը և մոտ 50 գր. շամպուն – կոնդիցիոները: Ստացված զանգվածը քսել մաքուր խոնավ մազերին, գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, ապա տաք սրբիչով:
Շատերը կարծում են՝ վիտամն C-ն օգնում է պայքարել մրսածության դեմ: Իրականում, գրիպի ժամանակ վիտամին C-ի մեծ քանակների ընդունման նպատակահարմարության մասին ապացույցներ չկան: Այն չի վնասում, սակայն օգտակար էլ չէ:
Վիրահատության էությունը կայանում է ախտահարված կերակրափողի և հարակից ավշային հանգույցների հեռացման և ստամոքսի որոշակի հատվածից պատրաստված նոր կերակրափողով փոխարինելու մեջ:
Այն օգնում է մարսողությանը, օգնում է օրգանիզմից դուրս բերել անպետք նյութերը և տոքսինները: Դրանք օգնում են նաև նվազեցնել տոքսինների ազդեցությունն օրգանիզմի վրա: Կիտրոնով ջուրը կարող է օգտակար լինել նաև այրոցներ, փորի փքման դեպքում:
Հիմա շատերն են բողոքում լյարդի ֆունկցիայի խանգարումերից, սակայն կա այն վերականգնելու մի շատ պարզ և մատչելի եղանակ:
Ի՞նչ է տեղի ունենում ձեր գլխում, երբ, օրինակ, հստակ հիշում եք, որ բանալիները տեսել եք ննջասենյակում, սակայն դրանք գտնում եք խոհանոցում: Սա ավելի ինտուիտիվ է, քան կարող եք կարծել:
Ճարպերն այրող կոկտեյլները հիանալի միջոց են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նրանք արագացնում են նյութափոխանակությունը, վերացնում են քաղցի զգացումը, հարստացնում օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով:
Եթե ձեր գլուխը ցավում է, հնարավոր է, որ դրա մեղավորը սննդակարգի փոփոխությունն է: Գիտնականների հաշվարկներով` գլխացավերի դեպքերի 30%-ը կապված է ժառանգականության հետ: Սակայն գլխացավի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, քնի ռեժիմը, ընկճախտը կամ սննդակարգը:
Աղալ կես բաժակ չամիչ, 1 բաժակ ընկույզ, կես բաժակ նուշ, 2 կիտրոնի կեղև, իսկ հյութը ավելացնել խառնուրդին, ապա կես բաժակ ծիրանի չիր, նույնքան սալորաչիր, 150 գր. մեղր: Թրմել 1-2 օր մութ տեղում, պահել սառնարանում:
Aroxj.am-ի փոխանցմամբ՝ մշակվել են չափորոշիչները, որոնցով այս կամ այն անհատինկիրականացվի սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունը: Գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի խոսքով, դրանցում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ անհետաձգելի բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել համապատասխան կլինիկա։
Ինչպես պետք է սնվեն տարբեր տարիքի ու ապրելակերպի մարդիկ, ինչն է օգտակար և ինչը, ընդհակառակը կարող է վնասել օրգանիզմին: Այս ամենը կապված ու կախված է ձեր տարիքից, ապրելակերպից, սովորություններից ու օրգանիզմից: Առողջ սնունդը, իհարկե, ունի ընդհանուր չափանիշներ, բայց հավանականությունը, որ այն , ինչ օգտակար է մեկին կարող է վնասակար լինել մյուսին, շատ մեծ է
Դեղատուփի մեջ անհրաժեշտ է ունենալ ստերիլ փաթեթավորված բինտ կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նունպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ` որպես մեկ անգամ օգտագործվող թաշկինակ, կամ էլ որպես այունահոսություն կանգնեցնող սեղմիչ։
Այն մարդիկ, որոնք անընդհատ սպասում են զանգի, հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի՝ անընդհատ գտնվում են էմոցիոնալ ու հոգեբանական ճնշման տակ:
Շատերը պարզապես չեն կարողանում անտարբեր անցնել վառվռուն և հրաշալի բուրող մոմերի կողքով: Նրանք շատ գեղեցիկ են, բարձրացնում են տրամադրությունը, հարմար են որպես նվեր, տանը հարմարավետ մթնոլորտ են ստեղծում: Սակայն, արդյո՞ք դրանք անվնաս են
Մեզի գույնով ու խտությամբ կարելի է դատողություններ անել օրգանիզմի առողջական վիճակի մասին: Այս հեղուկ-արտաթորանքը ձևավորվում է մետաբոլիզմի ու նյութափոխանակության արդյունքում: Եվ դրա գույնը, օրգանիզմի «արձագանքն է» ներսում կատարվող փոփոխությունների մասին: Իհարկե, մեզի գույնը կարող է փոփոխվել սննդից, սակայն դա չպետք է պարբերական բնույթ ունենա, իսկ փոփոխությունները չպետք է կտրուկ լինեն:
«Ներկա պահին մենք մեր կողմից բանակցություններ ենք վարում դեղ ներմուծողների հետ, որ հնարավորինս զսպեն նման գնի փոփոխությունը՝ հիմնականում կապված էսենցիալ դեղորայքի հետ»,- ասաց նա:
Նրանք, ովքեր քիչ են ջուր խմում, հաճախ են հիվանդանում: Առողջ լինելու գրավականը շատ մաքուր ջուր խմելն է: Ջուրը խոնավացնում է բրոնխների մակերևույթը, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը (հատվածներ, որոնք ավելի զգայուն են բակտերիաների հարձակման նկատմամբ)` ակտիվացնելով նրանց պաշտպանական ունակությունները:
Օրգանիզմին անհրաժեշտ է մինիմում 8 բաժակ ջուր: Անհրաժեշտ քանակով ջուր խմելու դեպքում կարող եք զգալի հաջողության հասնել ոչ միայն քաշի նվազեցման, այլև մաշկի որակի լավացման հարցում:
Սեփական մազերի տրանսպլանտացիայի ամենից հաճախ կիրառվող ձևը մինի- կամ միկրոգրաֆտների տեխնիկան է, որն իրենից ներկայացնում է ֆոլիկուլյար համակցումներ: Միկրոգրաֆտների կազմավորման ժամանակ կատարվում է 0,7-0,9մմ տրամագծով 1-2 մազի տրանսպլանտացիա, իսկ մինիգրավտների դեպքում` 1-1,2մմ տրամագծով 3-5 մազ:
Ընկուզեղենը վիտամինների, միկրո, մակրոտարրերի և սպիտակուցների կարևորագույն աղբյուր է. խորհուրդ է տրվում ուտել օրը 30-50 գրամ, իսկ ոչ մսակերներին` 100-150 գ։ Ընկույզների տեսականին մեծ է, ես կպատմեմ դրանցից մի քանիսի առանձնահատկությունների մասին։
Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս է գրվել: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին:
Գերմանացի գիտնականները ցուցադրել են՝ ինչպես է օքսիտոցինը ճնշում վախը: Հետազոտության արդյունքները հետագայում կարող են օգտագործվել տագնապային խանգարումների բուժման համար:
Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս է գրվել։
Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։ Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։
Սպիտակ շաքարում գոյություն չունի մարդու օրգանիզմի համար սննդարար գրեթե ոչ մի նյութ, իսկ որոշ դիետոլոգներ այն պարզապես թույն են համարում: Դրա փոխարեն շաքարը մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում, որոնք ավելորդ քաշ ձեռք բերելու պատճառ են դառնում, դիաբետի առաջացման վտանգ են և մեծ վնաս են պատճառում ատամներին:
Վնասակար խոլեստերինը լինում է ցածր խտության և հենց դա է կպչում ձեր երակների պատերին ու խցանումներ առաջացնում, ինչը հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների: Օգտակար խոլեստերինը արտադրում է հենց օրգանիզմը և այն մասնակցում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք պրոցեսների:
Կարճատև ժամանակահատվածում աղտոտված օդը ներշնչելը կարող է շնչուղիների բորբոքում առաջացնել, ինֆեկցիայի պատճառ դառնալ և գրգռել շնչառական համակարգը: Աղտոտված օդի ազդեցության հետևանքով կարող է խանգարվել թոքերի ֆունկցիան, առաջանալ քրոնիկ շնչառական խնդիրներ և նույնիսկ թոքի քաղցկեղի: