Լավագույն բնական միջոցը՝ ճաքճքած կրունկների դեմ
Ճաքճքած կրունկներն ամենատհաճ երևույթներից մեկն է, որի հետ առերեսվում է մարդկանց մեծամասնությունը: Գրեթե յուրաքանչյուրը խոցելի է այս խնդրի առջև. անհարմար կոշիկները, վիտամինների պակասությունը դրա պատճառներից միայն մի քանիսն են: Մարդիկ փնտրում են որևէ միջոց, որը կօգնի հանգստացնել ճաքերի առաջացրած ցավն ու անհանգստությունը: Բնական միջոցների օգտագործումը համարվում է ամենաարդյունավետը՝ ճաքճքած կրունկների դեմ պայքարում: healthyandnaturalworld.com-ը ներկայացնում է.
Յուղեր. կարող է տարօրինակ թվալ, բայց, այնուամենայնիվ, այս մեթոդն իրոք կարող է օգտակար լինել: Կարող եք օգտագործել տարբեր տեսակի յուղեր՝ կոկոսի, բուսական կամ ձիթապտղի: Սկզբում որքան հնարավոր է՝ հաճախ մաքրեք կրունկները, ապա բամբակի միջոցով քսեք յուղը:
Բանան և ավոկադո. այս բոլոր մթերքները սննդարար են:
Բլենդերի մեջ գցեք բանանը, ապա ավելացրեք ավոկադոն: Բաղադրիչները հարեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել նաև մի քիչ ջուր: Ստացված զանգվածը տարածեք կրունկներին և թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք ջրով:
Մեղր. ճաքճքած կրունկների համար նախատեսված այս մեթոդն ամենահայտնին է՝ իր արդյունավետության շնորհիվ: Այն փափկեցնում և սնուցում է մաշկը: Մեղրն ունի խոնավեցնող և հակաբակտերիալ հատկանիշներ:
Մի քանի ճաշի գդալ մեղրը լցրեք գոլ ջրի մեջ, մի լավ խառնեք՝ մինչև մեղրն ամբողջովին լուծվի: Այնուհետև ոտքերն իջեցրեք այդ ջրի մեջ և թողեք 20 րոպե: Հաջորդ մեթոդը մեղրն անմիջապես կրունկներին քսելն է:
Կիտրոնի հյութ. իր թթվայնության շնորհիվ օգտագործվում է տարբեր բնական դեղամիջոցների մեջ: Այն փափկեցնում է մաշկն ու բուժում է ճաքճքած կրունկները:
Գոյություն ունի 2 ճանապարհ, որով կարող եք օգտագործել կիտրոնի հյութը: Կարող եք այն անմիջապես քսել կրունկներին՝ բամբակի միջոցով, կամ կարող եք խառնել այն գոլ ջրով և ոտքերն իջեցնել այդ լուծույթի մեջ ու թողնել 15 րոպե:
Ալոէ վերա. կարող եք օգտագործել թարմ ալոէի գելը՝ ոտքերը տաք ջրի մեջ թրջելուց հետո: Այս գործողությունից հետո գուլպաներ հագեք և գնացեք քնելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը