Տնական ըմպելիք՝ տարբեր տեսակի ցավերից ազատվելու համար
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է թարմացնող ըմպելիք, որը կսնուցի ձեր օրգանիզմը: Այն ցավազրկող հրաշալի միջոց է: Փորձեք այս ըմպելիքը և հանգստացրեք ամեն տեսակի ցավերը:
Բաղադրություն
- 1թ/գ մեղր
- 1թ/գ դարչին
- կես բաժակ նշի կաթ
- 2թ/գ սև թեյ
- 2 բաժակ ջուր
- 2 թ/գ քրքումի փոշի (куркума)
- 2 թ/գ աղացած հիլ
- Աղացած կոճապղպեղ (2.5սմ)
Պատրաստման եղանակը
Կոճապղպեղը, հիլը, քրքումը, դարչինը լցրեք ջրի մեջ և եփեք 10 րոպե: Ավելացրեք սև թեյն ու եփեք ևս 2 րոպե: Երբ խառնուրդը պատրաստ լինի, քամեք և լցրեք բաժակի մեջ: Ավելացրեք նշի կաթ: Ըմպելիքը քաղցրացրեք մեղրով: Ամբողջ օրվա ընթացքում խմեք այս թեյը՝ ցավերը հանգստացնելու համար:
Առողջարար հատկանիշները
Մեղրը հանգստացնում է ցավն ու բորբոքումները, վերացնում է վատ բակտերիաները, այսպիսով մեղրը կարող եք նաև օգտագործել վատ բակտերիաների զարգացումը կանխելու համար:
Դարչինը հրաշալի հակաօքսիդանտ և հակաբակտերիալ միջոց է: Այն օգնում է ազատվել մեջքի ցավից և արթրիտից: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինը ցավազրկող հատկանիշներ ունի և նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը, այն նաև լավ է 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում:
Նշի կաթ. նշի կանոնավոր օգտագործումը հանգստացնում է մկանների և ոսկորների ցավն ու գլխացավը: Այն լավացնում է սիրտը և կարգավորում է քաշը:
Սև թեյ
Սև թեյը հարուստ է ֆլավիններով, որոնք նվազեցնում են մկանները վնասելու հավանականությունը: Այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարևոր են առողջության համար:
- Հանգստացնում է գլխացավը
- Կանխարգելում է ուռուցքների զարգացումը
- Պաշտպանում է խոռոչները
- Ամրացնում է արյան անոթները
- Լավացնում է միզուղիների աշխատանքը
- Թեթևացնում է պարկինսոն հիվանդության ախտանշանները
- Նվազեցնում է սթրեսի հորմոնի արտազատումը
- Լավացնում է մտավոր ունակությունները
- Լավացնում է ստամոքսի խնդիրները, հանգստացնում լուծն ու սրտխառնոցը
Ջուր- Մեր օրգանիզմին ջուրն անհրաժեշտ է կենսական ֆունկցիաները կատարելու համար: Այն անհրաժեշտ է նաև լյարդն ու երիկամները մաքրելու համար: Ջուրը նաև մաքրում է մաշկը:
Հիլը վերացնում է բերանի տհաճ հոտը, երիկամներից դուրս է բերում ավելորդ տարրերը և պաշտպանում է մի քանի տեսակի քաղցկեղներից: Այս համեմունքն իջեցնում է արյան ճնշումը, հանգստացնում է մրսածությունը և գրիպի նախանշանները:
Կոճապղպեղ– Հանգստացնում է կանացի ցավերը, բորբոքումները, ստամոքսի ցավն ու սրտխառնոցը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը