Ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունն ապահովում է ընտանեկան հարաբերությունների շտկում և ներդաշնակություն անհատական և խմբային խորհրդատվության միջոցով:
«Մենք մեր փորձից շեշտում ենք, որ հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց նկատմամբ այսօր հայաստանյան հասարակության վերաբերմունքն արդարացված չէ, կա տեղեկության պակաս և մի քիչ էլ՝ տգիտության խնդիր»
«Հոգեկան առողջությունը դիտվում է որպես ազգի անվտանգության շատ կարևոր գրավական, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ երբ ցանկանում են գնահատել, թե ինչպիսին է տվյալ ազգի հոգեկան վիճակն ընդհանուր էթնիկական կամ ազգային մակարդակով, վերցնում են այդ երկրում սպանությունների և ինքնասպանությունների քանակը, որը փաստորեն բացասական կողմն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Ամեն տարի հոկտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս տարի այն նշվելու է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել այս տարվա համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:
Ցրված սկլերոզը (ՑՍ) միջին տարիքային խմբի մոտ անաշխատունակության հանգեցնող ամենից հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդությունն է: Հիվանդության զարգացման փուլում տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային և դեգեներատիվ փոփոխություններ:
Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է, և այս տարի այն անցնում է «Ապրել շիզոֆրենիայով» խորագրով: Ինչո՞ւ է օրը հենց այդ խորագիրը կրում. այս հարցի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հոգեբույժ Մարուքե Եղիյանը:
Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ մարզային` 71 քաղաքացի:
Հոնի կորիզը պարունակում է մոտ 34 % ճարպ։ Անկախ պատկանելությունից` կորիզ խորհուրդն ունի հայրենիքում մեծագույն իմաստ։ Նախորդ հրապարակումներում գրել եմ, որ «Կ» գրանշանը (կենսականություն) համապատասխանում է կասկենի ծառատեսակին, «Ո»-ն` Նավասարդյան տոներին (մայրի), «Զ»-ն` տրնդեզի տոնին (մայրի)։
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի հինգերորդ թողարկումը` նվիրված Մալայանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:
Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Կենտրոնի կինեզոթերապևտիկ ծառայության «Էքստենտրակ Էլիտ» բազմաֆունկցիոնալ, ոչ-վիրաբուժական նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված սարքը հագեցած է մասնագիտացված համակարգչային ծրագրերով, ինչը հնարավորություն է տալիս մշակել անհատական և խիստ տեղայնացված բուժման ծրագիր:
Քաշի ավելացումը կապված է ոչ թե սննդի ծավալի, այլ դրա կալորիականության հետ: Սնունդը, որն ընդունում եք սկզբում, ենթարկվում է մարսողության և ներծծվում է, այնուհետև վերածվում է ճարպի: Այս պրոցեսների արագությունը կապված է սննդի բնույթի և օրգանիզմի առանձնահատկությունների հետ: Այսպիսով, եթե մի քանի օր առաջ չափից շատ եք կերել, այսօր կշեռքը մեծ թիվ ցույց կտա:
Հոտի առաջացման պատճառները տարբեր են: Հաճախ այն առաջանում է փտած ատամներից, լնդերի, մարսողական օրգանների, թոքերի հիվանդությունից, նշիկների բորբոքումից, ատամները չլվանալուց: Նախ պետք է պարզել դրա առաջացման պատճառը, հետո մտածել այն վերացնելու մասին:
Գիտնականները պարզել են, որ ուժային ծանրաբեռնվածություն պահանջող ֆիզիկական վարժությունները օգտակար են ոչ միայն մկանների, այլ նաեւ ուղեղի համար:
Ձիթապտղի յուղը, որ Հայաստանում հաճախ գործածում են գրեթե բոլոր ճաշատեսակները պատրաստելիս պարզվում է շատ օգտակար է սրտի աշխատանքի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը օգնում է սրտի մկանին ավելի արագ մղել արյունը, ինչը նպաստում է սրտի լավ աշխատանքին, նաև ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալությանը:
Թութքը և վարիկոզը մարդկությանը հայտնի առաջին ախտորոշված հիվանդություններն են, որոնք, ըստ հնէաբանների` առաջացել են այն ժամանակներից, երբ ի հայտ է եկել ուղղահայաց քայլող մարդը։ Թութքի բուժման հիմնական նպատակները երկուսն են` կոնսերվատիվ կամ թերապևտիկ և վիրաբուժական։ Թերապևտիկ բուժում կատարվում է մի քանի ուղղությամբ. համապատասխան սննդակարգ և ժողովրդական միջոցներ։
«Այս գիտաժողովը մեզ համար նշանակալի իրադարձություն է` հաշվի առնելով, որ Հայաստանում ավելի քան 15 տարի է, գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»:
Այսօր դժվար է պատկերացնել կյանքը առանց անլար տեխնոլոգիաների։ Գործնականում բոլոր սրճարաններում, տներում, այգիներում հնարավորություն կա ինտերնետ մուտք գործել Wi-Fi-ի միջոցով։
«Տասը տարի առաջ ծնվեցին մեր առաջին երեխաները, որոնք լույս աշխարհ եկան արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ տոն. մեկ տարի առաջ շնորհիվ «Արագիլ» հիմնադրամի, լույս աշխարհ եկան ևս մի քանի փոքրիկներ»:
2010-ականերին դեռահասները 38%-ով ավելի շատ են տառապել հիշողության, 74%-ով ավելի՝ քնի հետ կապված խնդիրներով եւ երկու անգամ ավելի շատ են դիմել հոգեբանների:
168.am-ի տեղեկություններով՝ ընկերությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, և հիմնադիրներից Արտակ Հարությունյանը նրա որդին է: Ընկերության տնօրեն և մյուս բաժնետեր Վաչագան Ղազարյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համագյուղացիներ են՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից են:
Ուշագրավ է նաեւ, որ այն անձինք, ովքեր շատ աշխատելուն զուգահեռ՝ նաեւ շատ են վաստակել, ավելի քիչ են դիաբետի հակվածություն ունեցել, քան շատ աշխատող, բայց ավելի քիչ վաստակող անձինք. վերջիններիս շրջանում դիաբետի ռիսկն աճել է 29%-ով:
Հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ,Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար Արմեն Սողոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ խոսելով այն միջոցառումների մասին, որոնք իրականացվելու են հոկտեմբեր ամսին: Նշեմ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան ողջ հոկտեմբեր ամիսը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ։
Մշկընկույզն ունի ցավազրկող հատկություն, օգտագործվում է բարորակ ուռուցքների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի բուժման համար։ Ուժեղացնում է իմունային համակարգը, ակտիվացնում է արյան շրջանառությունը, կիրառվում է նաև միոզիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի բուժման համար։
«Առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն է, որ կարողանա ազգաբնակչությանն առողջ պահել: Այսինքն՝ առոջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն»,- մեզ հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ հասարակությանն առողջ պահելու սկզբունքն ամրագրված է նախարարության բոլոր ծրագրերում:
Որպես Գերմանիայի ամենահայտնի և ամենաերաշխավորված քաղցկեղի կենտրոններից մեկը` Ֆրայբուրգի ուռուցքների կենսաբանության կենտրոնն անընդհատ ձգտում է բացահայտել քաղցկեղի կանխարգելման և վերահսկման առավել արդյունավետ մեթոդներ:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ պարացետամոլի նվազագույն չափաքանակը երեխաների մոտ կարող է ցրվածության եւ վարքագծի խանգարումների առաջացման պատճառ դառնալ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։
Ալյուրի, շաքարի, ընկուզեղենի, կարագի, ձվի խառնուրդները ծանր են օրգանիզմի համար եւ մարսողության խնդիրներ կարող են առաջացնել: Տորթերի փոխարեն ավելի լավ է նախապատվությունը տալ ավելի թեթեւ քաղցրավենիքին՝ չիր, բանան, ընկույզ: