Թուրքիան ձեռք է բերել Քիրքուկի էներգետիկ նախագծի 15%-ը՝ BP-ի հետ համագործակցության շրջանակում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Անկարայում հանդիպել է Իրաքի Քիրքուկ նահանգի ղեկավար Մեհմեդ Սեմամ Աղայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Քիրքուկի զարգացմանը և էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Բայրաքթարը շեշտել է, որ «Թուրքիայի նավթագազային կորպորացիայի» (TPAO) մասնակցությունը Քիրքուկում «British Petrolium»-ի (BP) հետ իրականացվող գործընկերությանը ռազմավարական քայլ է ինչպես էներգետիկ դիվանագիտության, այնպես էլ Թուրքիա-Քիրքուկ հարաբերությունների ամրապնդման համար։

Նշվել է, որ «TPAO»-ն ձեռք է բերել Քիրքուկում գործող բրիտանական «BP Energy Company of Kirkuk Limited» ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսը։ Նախարարի խոսքով՝ Քիրքուկը Թուրքիայի համար ունի առանձնահատուկ նշանակություն՝ պայմանավորված դարավոր ընդհանուր պատմությամբ և մշակութային կապերով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձել է այս գործարքին՝ այն որակելով որպես պատմական քայլ էներգետիկ գործընկերության ոլորտում։ Բայրաքթարը հավելել է, որ Անկարան շարունակելու է նպաստել Իրաքի կայունությանն ու իրականացնել տարածաշրջանի տնտեսական վերելքին միտված նոր նախագծեր։

Ermenihaber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031