Բաժիններ՝

Բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբը վնասազերծվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Երևանում գործում էր կազմակերպված հանցավոր խումբ, որի անդամները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ էին կատարում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Երևանի քրեական ոստիկանների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 36, 41 և 42 տարեկան բնակիչները, ինչպես նաև Երևանի 37-ամյա բնակիչը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մայրաքաղաքի տարբեր հասցեներում իրականացրել են իրենց հանցավոր մտադրություններ՝ կատարելով հափշտակություններ։

ՔՈԳՎ Երևանի քաղաքային վարչության ՍԴՈՒՀԴՊ բաժնի ավագ քրեական ոստիկան Վարդգես Ասլանյանի խոսքով, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանի քրեական ոստիկանները հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Մաշտոց-Սարյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և նրանցից մեկի վարած «Հյունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն։

41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնք, ըստ նախնական տվյալների, հափշտակվել էին բնակարաններից մեկից։ Իսկ 36-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 2 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարեր, իր կողմից շահագործված ավտոմեքենայում՝ գողացված այլ իրեր։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031