Ժողովրդական միջոց՝ բրոնխիտի դեմ
Բրոնխիտը բրոնխների բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներով (վարակային, ալերգիկ, և այլն)։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևերն են։ Լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են՝ որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն։
Healthyfoodstar կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել բրոնխիտի դեմ՝ առանց թանկարժեք դեղամիջոցների:
Բաղադրություն
- 250 գ մեղր
- 250 գ կարագ
- 250 գ շաքարավազ
- 200 գ կակաոյի փոշի
- 8 ձու
Պատրաստման եղանակը
Ձուն հարեք, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները, լավ հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված զանգվածը լցրեք բաժակի մեջ և պահեք սառնարանում:
Օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, օգտագործեք 1 ճ/գ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը