Պանիրը՝ երկարակեցության և լավ նյութափոխանակության գրավական

Telegraph.co.uk կայքը տեղեկացնում է, որ պանիրը կարող է երկարացնել մարդու կյանքն ու լավացնել օրգանիզմի նյութափոխանակությունը:

Դանիայի Օրհուսի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆրանսիացիները, ովքեր իրենց օրակարգում ներառում են հագեցած ճարպեր, գլխավորում են երկարակյացների ցուցակը: Չնայած այս ամենը հայտնի է՝ որպես ֆրանսիական պարադոքս, որը հիմնականում կապված է գինու օգտագործման և ապրելակերպի հետ, այնուամենայնիվ, դանիական հետազոտությունը տալիս է ֆրանսիացիների երկարակեցության իր բացատրությունը:

«Journal of Agricultural and Food Chemistry» ամսագրում տպագրված հետազոտությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի, հատկապես՝ պանրի օգտագործումը խթանում է երկարակեցությունն ու լավացնում առողջությունը: Ֆրանսիացիները հազվադեպ են տառապում սրտային հիվանդություններով, իսկ կյանքի միջին տևողությունը 82 տարի է: Սա բացատրվում է նրանով, որ նրանք տարեկան օգտագործում են 23.9կգ պանիր: Տարեկան 11.6 կգ պանիր ուտող բրիտանացիների կյանքի միջին տևողությունն 81 տարի է:

Դանիայի Օրհուսի համալսարանի գիտնական Հանն Բերթմանի խոսքերով՝ այն մարդկանց մոտ, ովքեր շատ պանիր են ուտում, կարագաթթվի մակարդակը բարձր է. այս թթուն օգնում է նվազեցնել ճարպակալությունն ու լավացնում է նյութափոխանակությունը: Հետևաբար՝ կարագաթթվի բարձր մակարդակը նվազեցնում է խոլեստերինը:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս