Ինչպե՞ս բնական ճանապարհով ազատվել դեպրեսիայից և հանգստացնել նյարդերը

Բոլոր դեղորայքները, որոնք խոստանում են հանգստացնել ձեր նյարդերն ու օգնել ձերբազատվել դեպրեսիայից, գուցե որոշ չափով ազդում են, սակայն, բացի օգնելուց, դրանք կարող են նաև կողմնակի ազդեցություն ունենալ:

Բնական միջոցները լավ են նրանով, որ կողմնակի ազդեցություն չեն ունենում:  womensbest.net-ը ներկայացնում է մի քանի բնական միջոցներ, որոնք կարող եք փորձել տանը:

1. Դիետա- Սթրեսը կարող է բարձրացնել բորբոքումների հավանականությունը, ինչպես նաև՝ արյան թթվայնությունը, այսպիսով շատ կարևոր է հետևել սննդակարգին, երբ նյարդերը լարված են: Հակաբորբոքային դիետան կարևոր է սթրեսի մակարդակն օրգանիզմում կարգավորելու համար: Ավելի շատ կանաչեղեն կերեք և խմեք բուսական թեյեր:

2. Կատվախոտ- Կատվախոտի արմատը հազարավոր տարիներ օգտագործվել է նյարդերը հանգստացնելու համար:

Կարդացեք նաև

3. Մեղր- Մեղրն ունի սնուցող հատկանիշներ և օգտակար է նյարդերը հանգստացնելու համար: Երիցուկի թեյի մեջ մեղր ավելացրեք և խմեք քնելուց առաջ:

4. Պասիֆլորա- Այս բույսը շատ օգտակար է նյարդերը հանգստացնելու համար: Անգամ դրան նայելը կարող է հանգստացնել նյարդերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս