Ջենիֆեր Լոպեսի և Գվինեթ Փելթրոուի գաղտնի բաղադրատոմսը
Բացի ֆիզիկական վարժություններից, որոնք ներառում են ինտենսիվ մարզանքները, գոյություն ունի նաև մի բաղադրատոմս, որը կօգնի հրաշալի տեսք ունենալ:
Առողջ սնունդ և ըմպելիքներ
Ըստ homehealthyrecipes.com-ի՝ Թրեյսի Անդերսոնը՝ Գվինեթ Փելթրոուի, Ջենիֆեր Լոպեսի և Մադոննայի հայտնի մարզիչը, ներկայացրել է առողջարար ըմպելիքի մի բաղադրատոմս, որը սնուցում է օրգանիզմը և օգնում ազատվել ավելորդ քաշից: Մի մոռացեք, սակայն, ֆիզիկական վարժությունների մասին, որոնք կարող եք կատարել նաև տանը:
- 120 գ սպանախ
- կեղևազատած 3 նարինջ
- 1 չորացրած խուրմա
- դարչին
- 120մլ կոկոսի կաթ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը