Ավելորդ ճարպերն այրող միջոց
Այս հրաշալի ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե: Ըստ healthyfoodhouse.com-ի՝ կանոնավոր օգտագործելու դեպքում արդյունքն ապշեցուցիչ կլինի:
Գոյություն ունեն տարբեր ըմպելիքներ, որոնք կարճ ժամանակահատվածում օգնում են ազատվել ավելորդ ճարպերից: Դրանք կարող եք պատրաստել տանը և վստահ լինել, որ բոլոր բաղադրիչները բնական են: Վարունգն ու անանուխը հրաշալի կարգավորում են քաղցը և լավացնում մարսողական համակարգը: Ըմպելիքը քիչ կալորիականություն է պարունակում, նաև այրում է օրգանիզմի ավելորդ ճարպերը:
Բաղադրությունը
- 2 վարունգ
- 2լ ջուր
- Թարմ անանուխի 15 տերևներ
- 1 կիտրոն կամ լայմ
Վարունգը կտրատեք, անանուխի տերևները ճզմեք և և ամբողջը լցրեք ջրի մեջ: Բլենդերով խառնեք բոլոր բաղադրիչները և թողեք հյութը մնա ամբողջ գիշեր: Հաջորդ օրն ամբողջը խմեք: Հյութը պետք է խմել քաղցած ժամանակ կամ ուտելուց 30 րոպե առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը