«Խիստ կարևոր է կանանց հասցնել ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված, և ամիսը մեկ զննում անցնելը պարտադիր է: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիական հետազոտությանը, սակայն բժիշկներին հնարավորություն է տալիս ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու և բարդացումները կանխելու համար»:
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և առհասարակ Երևանում կամ հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը։
Առողջությունը մեր օրգանների, մեր ողջ ֆիզիոլոգիայի «պահուստային հզորությունն է»: Դա անհրաժեշտ է նորմալ ֆունկցիոնալ վիճակ ապահովելու համար: Այդ «հզորությանը» հնարավոր չէ դեղերով հասնել, այլ միայն մարզումներով, վարժություններով եւ առողջ կենսակերպով:
Մաշկային հիվանդություններ` փսորիազ, վիտիլիգո. Փոշիացրեք թթենու չոր արմատը, խառնեք չիչխանի կամ այլ բուսայուղի հետ (1։5), 10 օր թրմեք։ Քամեք, հումքը մզեք, պահեք սառնարանում։
Ճարպակալումով տառապող մարդկանց մոտ քաշի 5% ով նվազումը հանգեցնում է քնի որակի և տրամադրության բարելավմանը:
Գիտնականները նշում են, որ թարմ քամված հյութերի մեջ, բացի մեծ քանակությամբ վիտամիններից՝ կա նաև մեծ քանակությամբ շաքար: Նրանց պնդմամբ, օրինակ, Կոկ-կոլայի և նարինջի ֆրեշի մեջ շաքարի քանակությունը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար՝ 139 և 115 կիլոկալորիա:
Ներկայումս նոր մեթոդը թեստավորման փուլում է, գիտնականները հույս ունեն, որ այն կսկսի պրակտկայում կիրառվել մի քանի տարի հետո:
Բուժիչ նամակներ Դիմակներ Վիտամինային. Խառնեք 1-ական թ/գ գազարի և չիչխանի հյութեր և սերուցք։ Քսեք մաշկին։ Լվացեք 5-10 րոպեից։ Փափկեցնող. 1 ձվի դեղնուցը հարեք 1-ական թ/գ մեղրի և չիչխանի յուղի հետ։ Պահեք 10 րոպե, լվացեք գոլ ջրով։ Հակաբորբոքային` ճարպոտ մաշկի համար. Խառնեք 2-ական թ/գ չիչխանի պտուղ, երիցուկի ծաղիկ, սև հաղաջի տերև։ Չոր ծաղիկը և տերևը մանրացրեք։ […]
«Մենք համոզիչ տվյալներ չունենք, որ տվյալ պրեպարատները կրճատում են հիվանդության տեւողությունը, ուստի իմաստ չունի այդպիսի նշանակումներ կատարել»,-ասել է Քոլեջի փոխնախագահ Ջեյմս Բալարդը:
Սրանք սեզոնային, թարմ սննդամթերքներ են, որոնք աշնանը բավարարում են օրգանիզմի վիտամինների եւ միկրոտարրերի պահանջարկը:
Հ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեղեցու սեղանատանը:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ընդհանուր և վիսցերալ վիրաբուժության բաժանմունքում ենթաստամքոսային գեղձի գլխիկն այժմ հեռացվում է զգալիորեն պակաս ինվազիվ մեթոդով, քան նախկինում էր:
Նա սեպտեմբերի 21-ին կեսարյան հատմամբ իր առաջին երեխային էր լույս աշխարհ բերել և դուրս գրվելուց 3 օր անց շտապօգնության մեքենայով բարձր ջերմությամբ նույն հիվանդանոց տեղափոխվել:
«Վագա ֆարմի» ղեկավարը պնդում էր, որ դա դեղերի ստվերային շրջանառությունը կանխելու լավագույն գործիքը չէ։ Նրա մտահոգությունները հիմնականում ուղղված էին պարտադիր դրոշմապիտակավորման նպատակահարմարությանը և կիրարկման դժվարություններին, հատկապես` ցածր գներով դեղերի պիտակավորման պահանջը, քանզի դրանց ստվերային շրջանառությունն անարդյունավետ և իմաստազուրկ է։
Տավուշի մարզի Պտղավան համայնքում արձանագրվել է սնկից թունավորման 1 դեպք` մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ` Գիգաուրի Մակեդոնի (10տ.) կողմից դաշտից հավաքած հում սնկի օգտագործումն է:
Չիչխանի յուղն անփոխարինելի միջոց է ռինիտի, ֆարինգիտի, լարինգիտի, տոնզիլիտի, պարոդոնտոզի, ստոմատիտի դեպքում։ Չիչխանի յուղը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և կարգավորում է նյութափոխանակությունը, խորհուրդ է տրվում խմել կերակրափողի և ստամոքսի խոցի դեպքում։
«Օստեոպորոզը հանրային առողջապահական խնդիր է, որը պետությունը պահում է իր ուշադրության կենտրոնում: Նման գիտաժողովները գիտելիքների, փորձի, տեղակատվության փոխանակման համար լավ հնարավորություն են»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարնջի հյութը նույնքան վտանգավոր է, որքան գազավորված ըմպելիքը:
100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր
Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։ Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
Մարդու օրգանիզմում ճարպեր ամենահեշտը հավաքվում են ածխաջրերի, հատկապես՝ շաքարի օգտագործումից: Ճարպերի մեծ չափի օգտագործումը ևս գիրանալու պատճառ կարող է դառնալ:
Մանկամահացության (մինչև 1 տարեկան երեխաների մահացության) դեպքերը Հայաստանում վերջին տարիների կտրվածքով նվազել են։ Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2014» զեկույցի տվյալները։
Լոֆանտից ստացված պատրաստուկներն ամրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը` վերականգնում են ուժերը նյարդային խանգարումներից և ինսուլտից հետո, կարգավորում են ճնշումը, նվազեցնում են կախվածությունը եղանակի տատանումներից։
Գիտնականն այնքան վստահ է իր եզրահանգումներում, որ առաջարկում է բիլիարդի ու գարեջուրի «թերապիան» ներառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերում:
«Տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակիչ պարտադիր պետք է պոլիկլնիկայում զննում անցնի: Այս ծրագիրն իրականացնելու հիմքում մարդկանց առողջ պահելու, այլ ոչ թե հիվանդությունը բուժելու գաղափարն է»:
Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը:
«ՀՀ-ում ունենք 4-5 հազար գրանցված դեղ՝ յուրաքանչյուրն` իր սպեցիֆիկ փաթեթավորմամբ: Ունենալ 1 կամ 2 մեքենա, որոնք ի վիճակի կլինեն տարբեր՝ կլոր, քառակուսի, տարբեր չափի, քաշի փաթեթների վրա դրոշմակնիք փակցնել, անհնար է: Գործ ենք ունենալու ձեռքի աշխատանքի հետ: Սա նաև բերում է մեկ այլ խնդրի՝ արտադրողներն արգելում են իրենց փաթեթավորմանը ձեռք տալ կամ բացել: Բացի դա՝ օրենքում նշված է, որ ամեն դեղ իր ուրույն դրոշմապիտակը պետք է ունենա՝ ըստ քաշի, չափի, ենթատեսակի, պիտանելիության տարեթվի, ամսվա, ամսաթվի…»,- ասում է «Ֆարմատեք» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Արուշանյանը:
Նևրոզներն առաջանում են երեք հիմնական պատճառներից` ներանձնական կապերի խզում, սոցիալական կամ սեքսուալ խնդիրներ: Դեղորայքային բուժումը շատ քիչ տեղ է գրավում: Կարևորը հոգեբանական մոտեցումն է: Հիվանդությունն ունի իրական պատճառներ, որից սկսվել է այն, ունի պատճառներին նպաստող գործոններ, որոնք գալիս են մանկությունից: Կամ պետք է փոխել պատճառը, կամ, եթե դա հնարավոր չէ, ապա փոխել հիվանդի վերաբերմունքն այդ պատճառի նկատմամբ:
Ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր, նշանակում է` ընտանիքում տիրում են սառը պաշտոնական հարաբերություններ: Ընտանեկան վեճերն իրենց բնույթով կարող են լինել պերմանենտ (անընդհատ):