
5 միջոց՝ նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ որքան մարդ մեծանում է, այնքան նրա նյութափոխանակությունը դանդաղում է: Սակայն առավոտյան ընդամենը մի քանի քայլ ձեռնարկելով՝ կարող եք արագացնել նյութափոխանակությունը:
1. Վարժություններ: Առավոտյան վարժություններ անելը կօգնի արագացնել նյութափոխանակությունը: Ընդամենը մի քանի վարժությունը կարող է օգնել արագացնել նյութափոխանակությունը:
2. Ցատկ: Առավոտյան վարժությունների շարքում պետք է ներառել նաև ցատկերը: Եթե դուք ժամանակ չունեք վարժություններ անելու համար, կարող եք ցատկոտել, երբ սպասում եք, մինչև ջուրը եռա:
3. Կիտրոնով ջուր: Օրգանիզմը տոքսիններից մաքրելու և նյութափոխանակությունն արագացնելու համար առավոտյան մեկ բաժակ կիտրոնով տաք ջուր խմեք:
4. Նախաճաշին ձու կերեք: Ձուն սպիտակուցի լավ աղբյուր է, որն արագացնում է նյութափոխանակությունը: Մի մոռացեք նաև բանջարեղենի մասին:
5. Խնձոր՝ նախաճաշից հետո: Խնձորը նյութեր է պարունակում, որոնք հայտնի են նյութափոխանակության վրա դրական ազդեցությամբ:
Թարգմանությունը 168.am-ի