Կրծքի քաղցկեղ. բուժման նոր մեթոդ

Ներվիրահատական ճառագայթային թերապիան (IORT) ոչ միայն ավելացնում է հիվանդների ապաքինվելու հնարավորությունները, այլ նաև թույլ է տալիս պահպանել առողջ հյուսվածքները և զգալիորեն կրճատել ստանդարտ ճառագայթային թերապիայի կուրսը:

Կրծքի քաղցկեղը հանդիսանում է ամենատարածված չարորակ նորագոյացությունը կանանց մոտ: Յուրաքանչյուր տարի Գերմանիայում գրանցվում է թվով մոտ 70.000 նոր դեպք:

Մի քանի տարի առաջ բժիշկները սկսեցին հաջողությամբ կիրառել կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ, այսպես կոչված ներվիրահատականճառագայթային թերապիա, որը թույլ է տալիս պահպանել կուրծքը: Այժմ այդ Zeiss «Intrabeam» ֆիրմայի սարքավորումը հաջողությամբ կիրառվում է նաև Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի գինեկոլոգիայի բաժանմունքում ևս:

«IORT մեթոդը ճառագայթային թերապևտին և վիրաբույժին հնարավորություն է տալիս բացարձակ ճշգրտությամբ ճառագայթի մի մեծ չափաքանակ ուղղել հենց ուռուցքի հատվածի վրա»,- ասում է Ֆրայբուրգի ճառագայթային թերապիայի կլինիկայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր, բ. գ. դ. Անկա-Լիջիա Գրոուսը:

Հենց այդ ոլորտում էլ վիրաբույժի կողմից հեռացված ուռուցքները ռեցեդիվի բարձր հավանականություն ունեն: «Intrabeam» փափուկ կարճալիք ռենտգենային ճառագայթում է տալիս: «Այդ կերպ, սեանսի ժամանակ ճառագայթն ընկալող առողջ հյուսվածքները չեն տուժում, ինչը թույլ է տալիս ճառագայթային թերապևտին կիրառել տեղային ճառագայթի մեծ չափաքանակ»,-հավելում է պրոֆեսոր Գրոուսը:

Եթե թերապիայի կուրսը սկսվում է ներվիրահատականճառագայթից, ապա հաջորդող ստանդարտ ճառագայթային թերապիայի տևողությունը, որի ժամանակ ամբողջ կրծքի մակերեսի ճառագայթում է լինում, զգալիորեն կրճատվում է:

«Բացի դրանից IORT մեթոդը թույլ է տալիս միանգամից անցնել բուժման գործընթացին կամ քիմիոթերապիայի կուրսին՝ չսպասելով հետվիրահատական վերքերի լավացմանը»,-գտնում է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կրծքի քաղցկեղի կենտրոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Էլմար Շտիկելերը: «IORT անցկացնելու նպատակով վիրահատության ընթացքում նարկոզի ազդեցությունն երկարեցվում է մոտ 30 րոպե: Մնացած առումներով ինտերօպերացիոն ճառագայթային թերապիան ոչնչով չի ազդում վիրահատության ընթացքի վրա»:

Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության:

7777

Տեսանյութեր

Լրահոս