5 ըմպելիք՝ դետոքսիկացիայի համար

Takprosto.cc կայքը կազմել է այն ըմպելիքների ցանկը, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ոչ պիտանի նյութերը:

1. Խնձոր և դարչին:  Խնձորը փոքր մասերի բաժանեք, 400-500 մլ տաք ջուր լցրեք, 1 թեյի գդալ մանրացրած դարչին լցրեք: Այս ըմպելիքը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը, մաքրել մարսողական համակարգը:

2. Կիտրոնի հյութ և մեղր: 2 ճաշի գդալ կիտրոնի հյութին ավելացրեք 200 մլ տաք ջուր, ապա ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր և 1/3 թեյի գդալ մանրացրած իմբիր: Ըմպելիքը խմեք նախաճաշելուց կես ժամ առաջ:

3. Վիտամիններով հարուստ հյութ: 1 բազուկի, 2 խնձորի, 4 նեխուրի հյութը քամեք և խառնեք իրար: 1 ճաշի գդալ խմեք օրվա ընթացքում երկու անգամ, ճաշելուց կես ժամ առաջ:

Կարդացեք նաև

4. Կոկտեյլ «առողջություն»: 1 նարնջի, 1 կիտրոնի և 1 գազարի հյութը քամեք, խառնեք 100 մլ հանքային ջուր: Կոկտեյլը խմեք քաղցած ժամանակ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Այս կոկտեյլը լավ միջոց է նաև հոգնածության դեմ:

5. Կանաչ կոկտեյլ: 1 վարունգը և 1 նեխուրը մանրացրեք, ավելացրեք 300 մլ ջուր: Օրվա ընթացքում խմեք:

Պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս