Գառնի. Չբացահայտված գաղտնագրեր

Ըստ Մ. Խորենացու` Հայկ Նահապետի թոռ Գեղամը «Շինում է մի դաստակերտ, որը հետո նրա թոռան Գառնիկի անունով կոչվում է Գառնի»։

Ա. Արդյո՞ք ձեզ ծանոթ է «ժանգառ» բառը.
Դա պղնձի օքսիդն է, քանի որ ժանգը մետաղի օքսիդացված շերտն է, ուրեմն «Առ»-ը պղինձն է։

  • Ստուգենք` ըստ Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում նշված ատոմային կարգաթվերի.
  • Ա-ն այբուբենի առաջին գրանիշն է,
  • Ռ-ն՝ 28-րդն է.
  • Ա+ռ=1+28=29=Cu29։

Բ. Գառնու տաճարի աստիճանները թվով ինն են, յուրաքանչյուրի բարձրությունը 30 սմ է։

  • Առաջին աստիճանը գտնվում է ծովի մակերևույթից 995 մ բարձրության վրա.
  • 995 մետր+2,7 մետր=997.7 մետր։
  • Տաճարի բեմի սեղանի վրա տեղադրված Միհր Արևի արձանիկը կարող էր դրված լինել 999 մ բարձրության վրա։
  • Հին աշխարհում ինը համարվել է սրբագույն թիվ, իսկ 999` երրորդություն։

Գ. Անշուշտ, ինձ կառարկեն, որ հազարավոր տարիներ առաջ երկարությունը չի չափվել մետրերով։

Կարդացեք նաև

  • Նախ` նկատենք, որ ամրոցի պարսպի երկարությունը 314,28 մետր է, ինչը կապված է «պի» թվի հետ.
    «պի»=22:7=3,1429։
  • Պարիսպը կառուցվել է Քրիստոսից առաջ առաջին դարում։
  • Հնում գոյություն ունեցող չափի միավորներից մեկը կոչվել է գազ.
  • 1 գազը =112 սմ։
  • Այս դեպքում ամրոցի աստիճանների հիմքի բարձրությունը հավասար է` 888 գազ։
    Սա նույնպես երրորդություն է. Հնում ութ թիվը նոր կյանքի խորհրդանիշն էր։

Դ. Միհրը Արև աստվածն էր, նրա տոնը նշվում էր անմիջապես ձմեռային արևադարձից հետո։

  • Հնում Արևը, Լուսինը և անզեն աչքով երևացող 5 մոլորակներից յուրաքանչյուրն ուներ իր խորհրդանիշ մետաղը։
  • Ոսկին Արևի խորհրդանիշն էր, Միհրը` Արև աստվածը.
  • Միհր=20+11+16+32=79։
  • Ոսկի=24+29+15+11=79=Au79։

Ե. Համեմատենք «Գառնիկ» և «Գիլգամեշ» բառերի այբբենական կարգաթվերը.

  • Գ+Առ+ն+իկ=Գ+ Cu29+ն+Fe26
  • Գիլգ+Ամե+շ=Cu29+ Fe26+Շ։ (Շումերական էպոսի գլխավոր հերոսն է)։
  • Գառնիկ=80=Ծիրան=ձայն։

80-ը սնդիկ մետաղի ատոմային կարգաթիվն է, որը հնում կոչվել է «կենդանի կամ շարժվող արծաթ»։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս