Բաժիններ՝

Հայտնի է կատարյալ նախաճաշի բաղադրատոմսը

Սննդաբան Իրինա Դյադիկովան «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ մթերքներից է ստացվում իդեալական նախաճաշը:

Ըստ նրա՝ նախաճաշը պետք է ներառի լոլիկով, վարունգով, կանաչիով, սպիտակ պանրով աղցան: Դրան կարելի է ավելացնել կիտրոնի հյութ և արևածաղկի ձեթ:
Հավասարապես օգտակար այլընտրանք կլինի ցորենի կամ վարսակի շիլան՝ մեկ գդալ սերուցքով, նշել է սննդաբանը:

Նախաճաշը կարելի է լրացնել մի փոքր կտոր պանրով ​​և ձվով: Դյադիկովան խորհուրդ է տվել որպես ըմպելիք ընտրել թարմ աղացած սուրճը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս