Բաժիններ՝

Ինչպես է թեյն ազդում զարկերակային ճնշման վրա

ԱՄՆ-ից և Դանիայից գիտնականները պարզել են, որ կանաչ և սև թեյի միացություններն ակտիվացնում են արյան անոթների պատերում իոնային ալիքների սպիտակուցները, ինչը հանգեցնում է դրանց թուլացմանը: Այսպիսով, թեյի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է զարկերակային ճնշման իջեցմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cellular Physiology and Biochemistry ամսագրում:

Կալիֆորնիայի և Կոպենհագենի համալսարանների հետազոտողները պարզել են, որ թեյի մեջ հայտնաբերված երկու միացություններն ակտիվացնում են իոնային ալիքի KCNQ5 սպիտակուցը, որը թույլ է տալիս իջեցնել զարկերակային ճնշումը։

Այս միացությունները հանդիպում են Camellia sinensis բույսի մեջ, որի տերևներից արտադրվում են և՛ սև, և՛ կանաչ թեյեր՝ տարբերվելով միայն խմորման աստիճանով:
Այս հայտնագործությունը բացատրում է թեյի հակագերճնշումային հատկությունները և, ըստ հեղինակների, կարող է հիմք դառնալ զարկերակային ճնշման իջեցման համար նոր դեղերի ստեղծման համար:

Անոթային տոնուսի վերահսկման գործում իր դերից բացի, KCNQ5- ն արտահայտվում է ուղեղի տարբեր մասերում, որտեղ այն կարգավորում է էլեկտրական ակտիվությունն ու նեյրոնների միջև ազդանշանների փոխանցումը: KCNQ5 ալիքի խափանումը կարող է հանգեցնել էպիլեպտիկ նոպաների, էնցեֆալոպաթիայի և զարգացման խանգարումների: Ըստ հեղինակների, հաշվի առնելով սա, ապագայում հնարավոր կլինիուղեղի դիսֆունկցիայի բուժման համար դեղամիջոցների ստեղծում:

Կարդացեք նաև

Գիտնականները պարզել են նաև, որ կանաչ թեյը, տաքացնելով 35 աստիճանի, փոխվում է նրա քիմիական բաղադրությունը այնպես, որ KCNQ5- ի ակտիվացումը դառնում է ավելի արդյունավետ: Բայց սա չի նշանակում, որ թեյը պետք է խմել տաք վիճակում:

«Անկախ նրանից, թե դուք թեյը խմում եք սառը, թե տաք վիճակում, այս շեմին հասնում եք այն պատճառով, որ մարդու մարմնի ջերմաստիճանը 36 աստիճանից բարձր է: Այսպիսով, պարզապես թեյ խմելով, մենք ակտիվացնում ենք դրա օգտակար հակագերճնշումային հատկությունները»,- բացատրում է հետազոտության ղեկավար Ջեֆրի Էբոտը:

Տեսանյութեր

Լրահոս