Բաժիններ՝

Յուղոտ ձուկն օգտակար է սրտային հիվանդություններ ունեցողների համար

Ավելի քան 60 երկրներից շուրջ 192,000 կամավորների (նրանցից գրեթե 52,000-ը ունեցել է սրտանոթային հիվանդություններ) տվյալների լայնամասշտաբ հետազոտությունը ցույց է տվել, թե որքան կարևոր է պարբերաբար յուղոտ ձուկ ուտելը:

Ըստ Մաքմաստերի համալսարանի գիտնականների՝ յուղոտ ձուկն օգնում է կանխել սրտանոթային հիվանդությունները բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում, հաղորդում է Meddaily պարբերականը՝ հղում անելով Medical Express-ին: Այդ խմբում ընդգրկված են, օրինակ, մարդիկ, ովքեր արդեն տառապում են սրտի հիվանդությունից կամ տարել են ինսուլտ:

Ձկան ամենակարևոր բաղադրիչը օմեգա-3 ճարպաթթուներն են: Հետազոտողները պարզել են, որ դրանք կարող են նվազեցնել սրտանոթային խանգարումների, այդ թվում՝ սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը:

Վտանգը մոտ մեկ վեցերորդով նվազել է բարձր ռիսկի գոտում գտնվող այն մարդկանց համար, ովքեր շաբաթական երկու բաժին օմեգա-3-ով հարուստ ձուկ են կերել: Այնուամենայնիվ, սրտի հիվանդություն կամ ինսուլտի պատմություն չունեցող մարդկանց ձուկ ուտելը որևէ օգուտ չի բերել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս