Բաժիններ՝

Ի՞նչ է անհրաժեշտ ուտել առողջ լինելու համար

Ամեն օր ընդեղեն ուտելն իջեցնում է ճարպակալման և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց կողմից կատարված հետազոտությանը մասնակցել է 40-75 տարեկան 51 529 տղամարդ, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, և 24-44 տարեկան 238 386 բուժքույր:

Կամավորների առողջությունը վերահսկվել է 20 տարի: Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մասնակիցները հայտնել են իրենց քաշը և նախորդ տարվա ընթացքում մեկ բաժին (28 գրամ) ընկույզ ուտելու հաճախությունը: Գնահատվել է նաև շաբաթական վարժությունների մակարդակը, ներառյալ քայլքը, վազքը, հեծանվավազքը, լողը:

Պարզվել է, որ ցանկացած տեսակի ընդեղենի հաճախակի օգտագործումը հանգեցնում է քաշի նվազեցման: Այսպիսով, լրացուցիչ կես բաժինը չորս տարվա ընթացքում երկու կիլոգրամով նվազեցնում է քաշի ավելացման ռիսկը: Նույնքան հունական ընկույզը 15 տոկոսով նվազեցնում է ճարպակալման ռիսկը:

Ենթադրվում է, որ ընդեղենը ծամելիս մեծ քանակի էներգիա է ծախսվում, իսկ բջջանյութի բարձր պարունակությունը օգնում է ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս