Ռեժիմի ահաբեկումների շղթան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դեմը չի առնվել. Տիգրան Աբրահամյան

Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իշխանության ապօրինությունների շարքը համակարգային բնույթ ունի և դա չի կանգնի այնքան ժամանակ, քանի երկրում իրական քաղաքական փոփոխություն չի եղել:

Ինչ-որ մարդ կա՞, ով վստահ չէր, որ ռեժիմը Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու էր: Պարզ չէ՞, թե ինչու նստացրեցին Դավիթ Համբարձումյանին: Ինչո՞ւ են կալանավայրում գտնվում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Ի՞նչ էին տնտղում Վաղարշապատում պատկառելի ձայներ ստացած «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների տներում կամ մարդկանց ձերբակալում:
Շարքը շատ երկար է:

Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է և հայաստանյան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դեմը չի առնվել»:

Տեսանյութեր

Լրահոս