Բաժիններ՝

Ջրազրկման դեպքում կաթը ավելի լավ է, քան ջուրը

Փոքր քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող խմիչքները ջրից ավելի լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում: Այս եզրակացության են եկել Շոտլանդիայի Սբ Էնդրյուսի բժշկական դպրոցի գիտնականները: Այդ մասին հայտնում է CNN-ը:

Մասնագետների կարծիքով` մարմինն ավելի արդյունավետ է հագեցնում և խոնավեցնում կաթը այն պատճառով, որ դրա կազմը պարունակում է վերոնշյալ նյութերը: Դրանք օգնում են դանդաղեցնել հեղուկի հոսքը ստամոքսից և պահպանել խոնավացումը ավելի երկար ժամանակահատվածում:

Նատրիումը նույնպես առկա է կաթի մեջ, որն օգնում է օրգանիզմում ջրի պահպանմանը:

Միևնույն ժամանակ, երիկամներին և լյարդին անհրաժեշտ է բավարար քանակությամբ մաքուր ջուր` տոքսիններից մարմինը մաքրելու համար: Բացի այդ, ջուրը պահպանում է նաև մաշկի առաձգականությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս