
Հայտնաբերվել է քրոնիկ հոգնածության անսպասելի պատճառը

Մշտական մտավոր լարվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, «գլխում մշուշը». սրանք բոլոր քրոնիկ հոգնածության ախտանիշներն են, որոնք ծանոթ են ժամանակակից մարդկանց:
Շատ գիտնականներ փորձել են բացատրել այս վիճակի ի հայտ գալու մեխանիզմը և, որպես արդյունք, որոշել դրա դեմ պայքարի մեթոդները: Եվ, ըստ Բիրմինգհամի և Ամստերդամի համալսարանների մի խումբ մասնագետների, նրանց դա հաջողվել է:
Գիտնականները եզրակացրել են, որ մարմնում բորբոքային գործընթացները ուղղակիորեն կապված են քրոնիկ հոգնածության համախտանիշի հետ:
Ցածր իմունիտետով կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի շատ են զգում «գլխում մշուշոտ» այդ վիճակը, քան մյուսները: Նրանք որոշում կայացնում են ավելի դանդաղ և դժվար են կենտրոնանում: Պատճառն այն է, որ մարմնի հիմնական ուժերը նետվում են հիվանդության դեմ պայքարին և ոչ թե սովորական ֆիզիկական և մտավոր ակտիվությունը պահպանելուն:
«Այս ուսումնասիրությունը կարևոր քայլ է ֆիզիկական, ճանաչողական և մտավոր առողջության միջև փոխհարաբերությունները հասկանալու համար և հուշում է, որ նույնիսկ թեթև հիվանդությունները կարող են նվազեցնել զգոնությունը»,- NeuroImage ամսագիրը մեջբերում է ուսումնասիրության հեղինակներից մեկին՝ Ջեյն Ռայմոնդին: