Գիրություն. պատճառներ, կանխարգելիչ միջոցներ

Բուժիչ նամակներ

Որոշակի հանգամանքների հետևանքով մարդը սկսում է գիրանալ, և հաճախ անհնար է լինում վերականգնել նորմալ քաշը։ Կարևոր է հաճախակի կշռվել և որոշել քաշին (P) համապատասխանող Կետլիի չափորոշիչը (K)։
K=P։(LxL), որտեղ L-ը մարդու հասակն է` չափված մետրով։ Նորմալ են համարվում K=20-25 արժեքները։ Ժամանակակից մարդկությունը օր օրի գիրանում է (K=25-30), իսկ որոշ երկրներում նկատվում է բնակչության ճարպակալման վտանգ (K-ն մեծ է 30-ից)։

ԱՄՆ-ի գիտնականները կարծում են, որ կա ճարպակալման համաճարակի վտանգ, նույնիսկ խոսք է գնում ճարպակալման հարուցիչ վիրուսի մասին։

Ենթադրվում է, որ նման իրավիճակի պատճառներն են վատ էկոլոգիան, գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը, սննդակարգի էներգետիկ արժեքի և ծախսվող էներգիայի անհամաչափությունը` ֆիզիկական ծանրաբեռնվածության սակավությունը։

Կարդացեք նաև

Գիրությունը և հատկապես ճարպակալումը կարող են առաջանալ սթրեսների (վախ, խանդ, ագրեսիվ կեցվածք) և հորմոնալ խանգարումների պատճառով։
Կարող է նկատվել և հակառակը` ճարպակալման հետևանքով կարող խանգարվել կանանց դաշտանային պարբերությունը կամ տղամարդկանց սեռական ֆունկցիան, և կառաջանա անպտղություն։ Փոխկապակցված են շաքարային դիաբետ և վահանագեղձի հիվանդություններն ու գիրությունը (ճարպակալում)։
Վերոգրյալից հետևում է, որ քաշի աճը լուրջ պատճառ է բժշկի դիմելու համար, հնարավոր է, որ պահանջվի հոգեբանի, էնդրոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի կամ այլ մասնագետի օգնություն։

Կան դեպքեր, երբ նիհարեցնող սննդակարգ պահելը վտանգավոր է, օրինակ` աղջիկների սեռական հասունացման, կանանց կլիմաքսի շրջանում և այլն։ Հղիները և կերակրող մայրերը պետք է հետևեն բժշկի խորհրդին։

Օգտակար խորհուրդներ
Պարտադիր նախաճաշեք։
Սննդակարգի մոտ 30-35%-ը լրացրեք սպիտակուցներով, այդ դեպքում օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ճարպերի յուրացման համար։

Կերեք կալիումով հարուստ մթերքներ, դա կնպաստի օրգանիզմի ջրային բալանսի բնականոն կարգավորմանը։ Կալիումով հարուստ են կակաոի փոշին, թեյը, սուրճը, չամիչը, սպանախը, ոլոռը, ծիրանի, դեղձի, խնձորի թարմ և չորացրած պտուղները, ընկույզը, հնդկացորենը, վարսակը և այլն։

Օրգանիզմի յուրաքանչյուր բջիջին անհրաժեշտ է թթվածին, որը մատակարարվում է արյան հոսքի մեջ գտնվող երկաթի ատոմներով։ Երկաթը լավ է յուրացվում մսեղենից, բուսական մթերքներից շատ է ծիրանում։ Առանց թթվածնի խախտվում է նյութերի փոխանակման գործընթացը։ Ծխախոտը նվազեցնում է թթվածնի քանակն արյան մեջ։

Նիհարեցնող հատկություն ունեն բոլոր մարգանեց պարունակող մթերքները։ Կերեք հնարավորինս շատ կանաչեղեն, միրգ և բանջարեղեն։

Մասնագետները կարծում են, որ օրգանիզմն ավելի հեշտ է դիմադրում նիհարեցնող սննդակարգի զրկանքներին` աճող լուսնին համապատասխանող օրերին։

Չզարմանաք, բայց ապացուցված է, որ գիշերային քունը (առնվազն 7 ժամ) նույնպես ունի նիհարեցնող հատկություն։

Հիշենք, որ կշտանալու մասին ազդակի գոյացման համար անհրաժեշտ է մոտ 10 րոպե։
Կերեք լավ լուսավորված ճաշասենյակում, միացրեք հանգիստ երաժշտություն։ Մի ճաշեք, եթե նյարդայնացած եք։

Ախորժակը զսպող արևելյան գաղտնիքները
Մարդու մարմնի վրա կան կետեր, որոնց միջոցով կարելի է զսպել ախորժակը։

  • Կետերից առաջինը գտնվում է վերին շրթունքի և քթի միջև, սեղմեք այդ կետի վրա և մերսեք տարբեր ուժգնությամբ` 1-2 րոպե։
  • Հաջորդ երկու կետերը կոչվում են յու-պե, գտնվում են ուսերի արտաքին մակերեսի ճիշտ կենտրոնում։ Միաժամանակ մերսեք երկու ուսերի համապատասխան կետերը` 30 վայրկյան տևողությամբ։
  • 4-րդ և 5-րդ կետերը գտնվում են ձեռքի ափերի մեջ` ճիշտ կենտրոնում. կոչվում են լաու-գուն։ Այդ կետերը պետք է մերսել մեծ մատի շրջանաձև շարժումներով` 2-3 րոպե։
  • Վերջին երկու կետերը (խէ-գու) գտնվում են ափերի վրա` մեծ և ցուցամատերի միջև, այդ կետերը չի կարելի ուժեղ սեղմել։

Նիհարեցնող թուրմեր

  • Մանր կտրատեք, խառնեք 20 գ կոճապղպեղ, 2 միջին ատամիկ սխտոր, 10 ժամ թրմեք ջերմապահի մեջ, 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 5 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` գոլ վիճակում։
  • Խառնեք դաղձի 60 գրամ մանրացրած տերև, կոճապղպեղի արմատի 5 գ փոշի, 2 գրամ հիլ 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 30 մլ նարնջի և 80 մլ կիտրոնի հյութեր։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, սառը վիճակում։
  • Խառնեք դարչին և մեղր (1։2)։ 1 թ/գ հումքը լուծեք 100 մլ տաք ջրում։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից և քնելուց առաջ։
  • Սամիթի ծաղկման շրջանում հավաքված 1 ճ/գ (2թ/գ չորացրած) կանաչին 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց (վերջինը` քնելուց) 1 ժամ առաջ։
  • Խատուտիկի 2 ճ/գ թարմ (1ճ/գ չոր) տերևն 8 ժամ թրմեք ջերմապահի մեջ` 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 8-10 անգամ, 100 մլ թույլ մեղրաջրի հետ։
  • Ազնվամորու թարմ տերևը խառնեք սև կամ կանաչ թեյի հետ (2։1)։ 1 թ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։
  • գ Խառնեք նեխուրի ցողունից և տերևից ստացված հյութ և մեղր (1։1)։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 2 անգամ։
  • Նեխուրի չոր տերևը խառնեք աղի հետ (5։1), համեմեք պատրաստի ուտեստները։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս