Նռնենու բուժիչ գույները

Բուժիչ նամակներ

Նռնենու (Punica granatum) պտուղը պտղաբերության խորհրդանիշ է համարվել` granatum թարգմանաբար նշանակում է` բազմահատիկ։ Հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, սակայն բուժիչ հատկությունների ուսումնասիրությունը շարունակվում է մինչև մեր օրերը։ Ընդամենը մի քանի տարի առաջ գիտնականները պարզել են, որ նռան կարմիր հյութի հակաօքսիդանտ չափորոշիչը (ինդեքսը) ավելի մեծ է, քան կարմիր գինու, կանաչ թեյի մեջ, հապալաս սևի, խնձորի և բալի հյութերում։

Nur2Հյութը կանխարգելում է աթերոսկլերոզը, ամրացնում է արյունատար անոթների պատերը, լուծում է ճարպային գոյացությունները և ավելացնում թթվածնով հարուստ հեմոգլոբինի քանակն արյան մեջ։

Հրաշալի բուժիչ հատկություններ ունեն նռնենու կարմիր ծաղիկը, պտղակոթունը, պտղի սպիտակ միջնապատերը։ Չորացրած կորիզների փոշին ունի բազմաթիվ օգտակար հատկություններ.

Կարդացեք նաև

  • իջեցնում է ճնշումը,
  • լավացնում է ախորժակը,
  • ունի հակամանրէ հատկություններ, ինչի շնորհիվ կանխարգելում է որոշ ինֆեկցիոն հիվանդություններ,
  • պարունակում է ֆիտոէստրոգեն` կանացի հորմոն, որը հատկապես կարևոր է դաշտանադադարի ընթացքում։

Ժողովրդական դեղատոմսեր

  • Ստոմատիտ, պարոդոնտոզ, անգինա. Նռան կլեպը 2-3 րոպե եփեք ջրի մեջ (1։20), կատարեք ողողումներ։
  • Նյարդային խանգարումներ. Կես ճ/գ միջնապատը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
  • Հավկուրություն. Խմեք 50-ական մլ նռան հյութ` առավոտյան և ընթրիքից առաջ։ Հյութը պարունակում է աչքի համար օգտակար կարոտինային նյութեր և ֆենոլային թթուներ։

Սրտի աշխատանքը կարգավորող. Փայտե հավանգով մանրացրեք 50 գ ընկույզ, խառնեք 1 նռան հատիկներ, 150 գ խնձորի քերուկ, 50 գ մեղր։ Կերեք նախաճաշից առաջ։
Դիմադրողականությունն ամրացնող. Խառնեք 3-ական կգ բազուկից և գազարից, 2-ական կգ նռան հատիկներից (միջնապատերով) և կիտրոնից (առանց սերմերի) ստացված հյութերը։ Կոկտեյլի մեջ լուծեք 2 կգ մեղր։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից և ընթիքից առաջ։ Շարունակեք 2-3 շաբաթ, կրկնեք 15 օրից, պահեք սառնարանում։ Խմեք գոլ վիճակում։

Ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում չափաբաժինը ճշտեք բժշկի հետ։

nur222

Հիպովիտամինոզ, սակավարյունություն. Խառնեք նռան հյութ և մեղր (ցանկալի է` հնդկացորենի` 1։1)։ Կերեք 1-ական ճ/գ, նախաճաշից և ճաշից 2 ժամ հետո։ Շարունակեք 1 ամիս։
Մտավոր և հոգեբանական գերհոգնածություն, գլխացավ. Մեկ պտղի միջնապատերը և թաղանթը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, խառնեք նռան հյութի հետ (1։1)։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Դիզենտերիա. Նռան հյութը խառնեք արդար յուղի հետ (6։1)։ Կերեք 50-ական գրամ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

2-րդ տիպի շաքարային դիաբետ. 1 կգ նուռից ստացված միջնապատերը 2 շաբաթ դրեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում, սենյակային պայմաններում, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 1 շաբաթ։
Ոգեթուրմը կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և շաքարային բաղադրությունն արյան մեջ։

nur-10

Բկաբորբ. 50 գ նռան հատիկ լցրեք 200 մլ եռջրի մեջ, 2-3 րոպե եփեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4-5 անգամ, գոլ վիճակում։
Ստամոքսաբորբ, ճարպակալում, աթերոսկլերոզ. Խառնեք մարոլի, գազարի և նռան հյութերը (5։7։4)։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։

Գեղարարություն
Լոսյոն ճարպոտ մազերի խնամքի համար. Կես լիտր տարողության ապակե տարայի մեջ լցրեք 200 մլ որակյալ օղի, 25 մլ կիտրոնի հյութ, 1-ական թ/գ գազարի հյութ և գոլացրած մեղր (38-42C), խառնեք` մինչև մեղրն ամբողջովին լուծվի։ Մզեք 1 միջին նռան հյութ և լցրեք լուծույթի մեջ, խառնեք` մինչև ստացվի համասեռ զանգված։ Կիպ ծածկեք տարան, 10 օր թրմեք մութ տեղում։

Լոսյոնն օգտագործեք գլուխը լվանալուց առաջ. Բամբակե խծուծը թրջեք լուծույթի մեջ և շփեք գլխամաշկն ամբողջովին, կապեք բամբակե կտորով կամ սրբիչով։
20-30 րոպե հետո գլուխը լվացեք օճառահեղուկով և ցայեք թթվեցրած ջրով` 1 ճ/գ խնձորի քացախը կամ կես թ/գ կիտրոնի հյութը լուծեք 1 լ ջրում։

Օգտագործեք լոսյոնը 1 ամիս, ձեզ հարմար ժամանակացույցի համաձայն։

Մուգ գծեր աչքերի տակ, սնուցող քսուք. Ջարդեք ընկույզը, փոշիացրեք միջուկը։ 2 թ/գ հումքը հարեք 1 թ/գ կարագի և 3 կաթիլ նռան թարմ հյութի հետ։ Քսուքը մի քանի վայրկյան ներմերսեք աչքերի տակի մաշկին մատնաբարձիկներով, 15-20 րոպե անց մաքրեք անձեռոցիկով և լվացեք գոլ ջրով։

Ճարպոտ մաշկ. Խառնեք 1-ական թ/գ նռան հյութ և կաթնասեր։ պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով։
Չոր մաշկ. Խառնեք 1-ական թ/գ նռան հյութ և սերուցք։
Մազաթափություն. Աղացեք նռնենու տերևները, ներմերսեք գլխամաշկին, 20 րոպեից լվացեք։ Կատարեք շաբաթը 1 կամ 2 անգամ, որոշ դեպքերում կանխում է մազաթափությունը, ունի մազարմատներն ամրացնող հատկություն։

Նռնաքար

Nrnaqar

Համարվում է սիրո և ընկերության խորհրդանիշ։ Պաշտպանում է դեպրեսիայից։ Խորհուրդ է տրվում կրել գլխացավի, բկաբորբի դեպքում։
Համարվում է, որ նռնաքարը հեշտացնում է ծննդաբերությունը, իսկ մանկիկին կենարար ուժեր է հաղորդում։
Նռնաքարը նվիրում են`որպես երախտագիտության նշան։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս