Բերանը ողողեք աղաջրով: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև լավացնում է լնդերում արյան շրջանառությունը: Աղաջրով ողողում կարելի է անել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:
Աղը մարդու օրգանիզմի համար կարևոր և չափազանց օգտակար հանքանյութ է: Աղ կա ոչ միայն մեր արյան, այլև՝ բոլոր հյուսվածքային հեղուկների մեջ: Այն պատասխանատվություն է կրում օրգանիզմում փոխանակման գործընթացների համար: Աղն օրգանիզմի համար օգտակար է ոչ միայն ուտելու, այլև արտաքին օգտագործման դեպքում (լոգանքներ, սկրաբներ և այլն):
Ողջ աշխարհում ֆասթֆունդի սիրահարների ամենասիրելի ուտելիքներից մեկը կարտոֆիլի ֆրին է: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում մեկ տարվա ընթացքում կարելի է գիրանալ 1.5 կիլոգրամով: Պետք է հիշել նաև, որ անկախ պատրաստման եղանակից՝ կարտոֆիլը կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ:
Երևի դժվար թե հանդիպի այնպիսի մարդ, ով իր կյանքի ընթացքում բախված չլինի կրծքային թաց հազի խնդրի հետ։ Դրա առաջացման պատճառները տարբեր կարող են լինել՝ ծխելուց մինչև բրոնխիտ և թոքաբորբ։
Թևատակերում առատ քրտնարտադրությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ, որոնց շարքում են ժառանգականությունն ու սխալ սնունդը:
Բոլոր այն միջոցները, որոնք օգտագործում ենք ամեն օր, պահպանում են մաշկի առողջությունն ու երիտասարդությունը, բայց պետք է իմանալ, որ մաշկի առողջությունը կախված է նաև սննդակարգի մաս կազմող մթերքից, բանջարեղենից, մրգերից:
Ոչ բոլոր կանայք կարող են հավատալ, որ մեղրը կօգնի նիհարել, բոլորին հայտնի է, որ քաշ կորցնելու առաջին կանոնը ճաշացանկից քաղցրը հանելն է:
Կույր աղիի բորբոքման շատ տհաճ իրավիճակի հետ հիմնականում առնչվում են երեխաներն ու դեռահասները, քանի որ հենց նրանք են բոլորից շատ սերմեր պարունակող մթերքներ ուտում։
Շատ քիչ թվով մթերքներ իրենց օգտակար հատկությունների ծավալով կարող են մրցել վարսակի հետ։ Գիտական հետազոտությունները վկայում են, որ վարսակն օժտված է առողջարար ֆունկցիաների աներևակայելի հավաքածուով։
Բժիշկները բազմիցս զգուշացրել են, որ աղի չափից շատ օգտագործումը մեծացնում է արյան ճնշման հավանականությունը: Այնուամենայնիվ, վերջերս գիտնականները վերջապես պարզեցին, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում: Ըստ մասնագետների՝ աղն ի վիճակի է բառի բուն իմաստով վերածրագրավորել ուղեղի աշխատանքը և թույլ չի տալիս նրան կարգավորել արյան ճնշումը:
Ինֆարկտը, ըստ էության, մեր օրգանիզմի օրգաններին և հյուսվածքներին սրտամկանի՝ արյուն մատակարարելու անկարողությունն է։ Սրտի կանգի դեպքում, անկասկած, շտապ բուժօգնություն է հարկավոր, որպեսզի տագնապը ճակատագրական չլինի։
Սկզբում՝ կարմիր գինին, հետո՝ շոկոլադը, իսկ հիմա՝ սթրեսը… Սթրեսը, ինչպես և շատ այլ երևույթներ, պարզվում է, կարող է օգտակար լինել ձեր զսպվածության համար: Չնայած՝ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ չափազանց շատ սթրեսը նպաստում է գիրանալուն, սրտի հիվանդությունների առաջացմանը, ընկճախտին (դեպրեսիային), սակայն Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատահական սթրեսը կարող է իսկական պարգև լինել ուղեղի համար:
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ տանձի և կոճապղպեղի խառնուրդը հրաշալի միջոց է օրգանիզմը մաքրելու և դետոքսիկացիայի համար: Քաղցր և հյութեղ տանձը հարուստ է դիետիկ մանրաթելերով, որոնք օգտակար են սրտանոթային և մարսողական համակարգի համար: fitfoodhouse.net-ը ներկայացնում է այդ հրաշք ըմպելիքը:
Դեյվիդ Ագուսը համաշխարհային ճանաչում ունեցող բժիշկ է։ Նրա ամենաճանաչված հիվանդը «Apple» կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսն էր, որը մի քանի տարի առաջ մահացավ մասնավորապես նաև այն պատճառով, որ չէր լսում իր բժշկի խորհուրդները։
К վիտամինի օգտակարության մասին հավանաբար քչերը գիտեն, սակայն վերջին տարիների հետազոտություններն ապացուցել են, որ այն շատ ավելի օգուտ է տալիս մեր օրգանիզմին, քան կարելի էր ենթադրել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում օրեցօր ավելանում է խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող այն մարդկանց թիվը, ովքեր պատշաճ խնամք և բուժում չեն ստանում։ Ամենասարսափելին այն է, որ այդ մարդիկ չգիտեն էլ, որ իրենց անհրաժեշտ է վերահսկել խոլեստերինի մակարդակը: Առավել ևս, չգիտեն՝ ինչպե՞ս դա անել։
Որոշ սննդամթերքներ ունեն բարձր ջերմագենետիկ ազդեցություն, և կարելի է ասել՝ ծամելու ընթացքում այրում եք կալորիաները: Մյուս ուտելիքները պարունակում են սննդարար հավելումներ և այնպիսի բաղադրիչներ, որոնք լավացնում են նյութափոխանակությունը: Նյութափոխանակությունը լավացնելու համար ձեզ ենք առաջարկում հետևյալ սննդամթերքը.
Մաքրեք 300-400գ սխտորը, աղացեք, լցրեք մեկ լիտրանոց տարայի մեջ, վրան ավելացրեք չզտված բուսական յուղ: 2 շաբաթով թրմեք մութ վայրում՝ ամեն օր խառնելով տարայի պարունակությունը:
Այս դիմակից հետո ոչ մի քսուք չի թույլատրվում քսել դեմքին: 2 շաբաթ ամեն երեկո կատարեք նույն գործողությունը և կզգաք տարբերությունը: Դիմակը պահեք սառնարանում՝ փակ ապակե տարայի մեջ:
Լյարդն արյան գործարանն է: Եթե այն մաքուր լինի, ուրեմն՝ արտադրված արյունն էլ կլինի մաքուր: Բջիջների, օրգանների և համակարգերի սնուցումը կլինի կանոնակարգված, և կսկսեն լավ աշխատել: Կլավանա սրտի աշխատանքը և կմեծանա հոդերի ճկունությունը:
Եթե մենք վաղ տարիքից հետևեինք ջուր խմելու ճիշտ օրակարգին, ապա շատ խնդիրներ այժմ չէին լինի: Պարզվում է՝ մեծ նշանակություն ունի նաև, թե օրվա որ ժամերին, ժամը քանիսին ենք խմում ջուրը: Ձեզ ենք ներկայացնում ջուրը խմելու ճիշտ ժամերը:
Մանր գորտնուկները մաշկի անվտանգ գոյացություններ են, որոնք նման են փոքրիկ փուչիկների: Դրանք, իհարկե, անվնաս են, բայց տհաճ են, և շատերը ցանկանում են ազատվել դրանցից:
Կարևոր է հիշել, որ վարիկոզն օրգանիզում լուրջ խախտում է: Արյունն ազատ չի կարողանում շրջանառվել, մնում է միևնույն տեղում, այդ պատճառով երակների վրա հայտնվում են հանգույցներ և ուռչում են: Իհարկե, նման իրավիճակում, առաջին հերթին՝ պետք է դիմել բժիշկներին՝ համապատասխան ախտորոշման և բուժման համար: Սակայն այն կարելի է վերացնել տնային պայմաններում:
Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում նաև սպիտալ թեյ օգտագործել, քանի որ այն փոքրացնում է ճարպերի քանակն օրգանիզմում՝ հատկապես ստամոքսի հատվածում: Բացի դա, այն օգնում է նաև նվազեցնել խոլեստերինի քանակն օրգանիզմում:
Սխտորը մաքրելուց հետո մի՛ շտապեք դեն նետել կեղևը, այլ հավաքեք և պահեք այն: Դրանք ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ մաշկի երիտասարդությունը պահպանող հրաշք միջոց են:
Լիչին ( լատ.՝ Litchi chinensis) արտասովոր արևադարձային միրգ է, որն ավանդաբար աճեցվել է Հին Չինաստանում: Այն Չինաստանի մշակույթի մի մասն է, ինչպես նաև հայտնի է՝ որպես մրգերի արքա կամ չինական սալոր: Լիչիի պտուղները մեծ չեն, սրտի տեսք և կարմիր գույնի ամուր կեղև ունեն: Կեղևի տակ հյութեղ սպիտակ կամ նույնիսկ վարդագույն միջուկն է: Լիչին ունի թթվաշ-քաղցր […]
Ոտքերի ուռածությունը տհաճ և տգեղ երևույթ է: Որոշ մարդիկ կարծում են, որ սա սովորական երևույթ է: Ոտքերն ամենաշատն են տուժում մարմնի ծանրությունից: Ուռածությունը կարող է առաջանալ ավելորդ քաշի, երկար ոտքի վրա մնալու և այլ պատճառներով:
Ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների պակաս է զգում։ Այդ պակասը զգում է նաև մեր մաշկը, որը, ինչպես վկայում են կոսմետոլոգները, օրգանիզմի հայելին է։ Այդ պատճառով էլ մաշկը պահանջում է ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին խնամք։ Ճիշտ ընտրված ձմեռային սննդակարգը մեզ կօգնի այդ հարցում, սակայն միայն ներքին խնամքը բավարար չէ։
Աղացեք ճակնդեղի արմատները: 250 գրամ արմատների վրա ավելացրեք 1 ճ/գ 9%-անոց սպիրտային քացախ: Լավ խառնեք և թողեք մնա 15-20 րոպե: Ստացված զանգվածն անցկացրեք քամիչի միջով:
Մաքրեք միջին չափսի սխտորը, լվացեք, ճզմեք և լցրեք մաքուր տարայի մեջ: Այնուհետև ավելացրեք մի բաժակ արևածաղկի յուղ: Խառնուրդը 12 ժամ պահեք սառնարանում: