Բաժիններ՝

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար:

Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ այցը կկայանա Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով, և բանակցությունների օրակարգում կլինեն միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ՝ բանտարկյալների փոխանակումը։

Նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկայում բացառված են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս